22:50 26.02.2021
Սիրիայի ուղղությամբ ամերիկյան ռազմաօդային ուժերի հարվածի ընթացքում ոչնչացվել են 9 օբյեկտներ, մասամբ ավերվել են երկուսը: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
«Երկու F-15-ը գցել են յոթ բարձր ճշգրտությամբ արկ ՝ ոչնչացնելով ամբողջությամբ ինը օբյեկտ և մասամբ ոչնչացնելով երկուսը՝ զրկելով նրանց գործելու հնարավորությունից»,- ասել է նա:
«Մենք նախնական մանրամասներ ունենք հարվածի վայրում տուժածների վերաբերյալ, բայց ես այս պահին չեմ կարող քննարկել լրացուցիչ մանրամասներ»,- հավելել է Քիրբին:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հարված է հասցրել սիրիա-իրաքյան սահմանին գտնվող մի քանի շենքերի, որոնք օգտագործել են Իրանի կողմից աջակցվող մի շարք ռազմականացված խմբավորումներ:
Պենտագոնի տվյալներով ՝ ոչնչացվել են շիա խմբավորումների ենթակառուցվածքների մի շարք օբյեկտներ։ Պենտագոնում նշել են, որ այդ քայլը պատասխան է Իրաքում ամերիկյան և կոալիցիոն զորքերի վրա վերջերս կատարված հարձակումներին:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...