13:27 27.02.2021
«Այն, ինչ կատարվում է հենց այս օրերին մեզ մոտ, ես կանվանեի ելք դեպի մակերես, դեպի հանրայնացում, այն ճեղքված էլիտայի, որը կար ամենասկզբից: Ամենասկիզբ ասելով՝ նկատի ունեմ հեղափոխությունը: Դա շատ բնական պրոցես է, և չեն կարող հակասություններ չառաջանալ: Հաշվի առնելով անվտանգության և բանակի հարցերով զբաղվող մարդկանց առանձնահատկությունները՝ այդ հակասությունները ի հայտ չէին գալիս: Իհարկե, Հայաստանում ոչ միայն քաղաքագետներն էին լավ հասկանում, այլև բոլորը. այն իրավիճակը, որ կար ԱԱԾ-ում՝ ղեկավարների հաճախակի փոփոխություն, որը նորմալ չէ, պաշտպանության նախարարությունում կատարվող դեպքերը, երբ ոմանք անցնում էին ընդդիմության կողմը. դա տեսանելի էր: Պատերազմը խորացրեց այդ իրավիճակը: Պարգևներով, կոչումներով այդ հակասությունները փորձ էր արվում մեղմել»,- խոսելով այս օրերին ներքաղաքական զարգացումների մասին՝ ասել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նկատել է, որ այդ սրացումը սկսվեց «Իսկանդերի» մասին քննարկումներից, ինչին պատասխանեց Վարչապետը:
«Դա ոչ թե պատճառ էր, ոչ էլ անգամ առիթ, դա ուղղակի «միացրեց» մեխանիզմը»,- կարծում է քաղաքագետը:
«Մեծ հաշվով դա ոչ մի կապ չունի ռուսական զենքի կամ դրա բնութագրիչների հետ, դա նորմալ քաղաքական դիսկուրս էր, որ ցավոք, ներգրավեց բանակին»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...