Գիտնականները պարզել են, թե աշխատունակության համար գիշերային քնի որ ռեժիմն է ճիշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+21.09 oC

Գիտնականները պարզել են, թե աշխատունակության համար գիշերային քնի որ ռեժիմն է ճիշտ

21:58 28.02.2021

Ֆինլանդիայի գիտնականները 9 ամյա հետազոտությունից հետո եկել են այն եզրակացության, որ նրանք, ովքեր գիշերը քիչ են քնում, ավելի քիչ արդյունավետություն ունեն աշխատելիս և հաշմանդամության կարգ ստանալու պատճառով ավելի շուտ են թոշակային տարիքի հասնում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Occupational & Environmental Medicine ամսագրում: Գիտնականները մարդկանց բաժանել են երկու խմբի՝ առավոտյան մարդիկ՝ կամ «արտույտներ» և երեկոյան մարդիկ՝ կամ «բվեր»: Ուսումնասիրության համար տվյալները վերցվել են հայտնի հետազոտությունից, որը կոչվում է NFBC1966: Այս հետազոտությանը մասնակցել է Հյուսիսային Ֆինլանդիայում 1966 թվականին ծնված  12 058 երեխա, որից 6169  տղա և 5889 աղջիկ:
Երբ հետազոտության մասնակիցները դարձել են 46 տարեկան , նրանք մասնակցել են հարցման, որի ընթացքում գնահատել են իրենց աշխատանքային գործունեությունը, առողջական վիճակը, ինչպես նաև նկարագրել են իրենց կենսակերպը:
Հաջորդ 4 տարիների ընթացքում դիտարկել են, թե նրանցից քանիսն է ազատվել աշխատանքից հաշմանդամություն ստանալու պատճառով: Պարզվել է ,որ այդ ժամանակահատվածում 84 մարդ թոշակի է անցել, իսկ 17-ը մահացել է: «Արտույտների» և «Բվերի» հարաբերակցությունը կազմել է տղամարդկանց շրջանում  համապատասպխանաբար 46 : 44, իսկ կանանց շրջանում հավասար՝ 44 :44:
«Արտույտների» համեմատությամբ «Բվերի» բոլոր ցուցանիշներն ավելի վատ արդյունքներ են ունեցել: 46 տարեկան տղամարդկանց 28 %-ը և կանանց 24%-ը հայտնել են, որ աշխատանքի արդյունավետությունը նվազել է: Իսկ «Արտույտների» մոտ այս ցուցանիշը շատ ավելի բարձր է եղել: Նրանք, ովքեր շուտ են քնում, ավելի ուշ են թոշակի անցնում առողջական խնդիրների պատճառով: Գիտնականներն ապացուցել են, որ տղամարդ «Բվերը» 3 անգամ ավելի հաճախ են առողջական խնդիրների պատճառով անաշխատունակների շարքերը լրացնում :
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

08:10 17.07.2025

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

BACK_TO_TOP