20:57 24.01.2018
Թումանյան համայնքում վերջերս շարժ գրանցած սողանքը դասվել է հանրապետության վտանգավոր սողանքների շարքին: Այսօր ShantNews-ը ԱԻՆ-ում պարզել է, որ հանրապետությունում մոտ 2000 սողանք կա: Խոսքն այն սողանքների մասին է, որոնց մասով մոնիթորինգ է կատարվում: Իսկ 2000-ից վտանգավոր են համարվում 131-ը:
Ըստ վտանգավորության դասակարգված սողանքների քարտեզն այսպիսի տեսք ունի:
«Համայնքների և եթակառուցվածքներին խոցող սողանքները գերակայում են: Կապույտները, դեղինները և սևերը նշանակում է՝ բնակավայրերին, ավտոճանապարհներին և երկաթգծի ուղիներին առկա է վտանգ: Կարմիրներն առանձին տեղերում են, այնտեղ, որտեղ բնակելի չէ: Բավական խոշոր սողանքներ կան դրանց մեջ, որոնք իհարկե նաև գիտահետազոտական հետաքրքրություն են ներկայացնում», – պարզաբանեց ՀՀ ԱԻՄ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը:
Բանն այն է, որ 2000 սողանքներից շուրջօրյա մշտական դիտարկման տակ են Առափի, Գետահովիտ և Ողջաբերդ համայնքների սողանքները:
«Հայ-ճապոնական համատեղ աշխատանքի արդյունքում տեղադրված համակարգը թույլ է տալիս գրանցել անգամ մի փոքր տեղաշարժը: Ձայնային ազդանշանի միջոցով ԱԻՆ, համայնքապետարաններն ու մի շարք այլ կառուցներ այդ մասին տեղեկանում են», -հավելեց Հովհաննես Խանգելդյանը:
Ըստ Խանգելդյանի՝ աշխատանքներ տարվում են, որպեսզի մյուս վտանգավոր համարվող սողանքներին էլ հնարավոր լինի օնլայն տարբերակով հետևել, բայց մինչ այդ, դրանցով զբաղվում է ԱԻՆ հատուկ բաժինը, որը տեղեկությունները ստանում է թե ահազանգերի միջոցով, և թե ակնադիտական տեղազննում կատարելով: Այս պարագայում կարևորվել է նաև քաղաքացիների ակտիվությունը: ԱԻՆ-ում հորդորել են սողանքի մասին հուշող շարժեր տեսնելու պես զանգել և տեղեկացնել 911 կենտրոնին:
10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:09 30.04.2025
Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 30.04.2025
WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...
09:52 30.04.2025
Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...