21:43 01.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հրավիրած հանրահավաքը Բաղրամյան պողոտայում նունպես սկսվել է նախատեսվածից փոքր-ինչ ուշացումով:
Հանրահավաքը վարել է ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը: Նա տեղեկացրել է, որ վրաններից մեկում ստորագրահավաք է սկսվել Արա Սաղաթելյանին աջակցելու նպատակով:
Հիշեցնենք՝ շարժման մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցուցարարներմ արդեն մի քանի օր է՝ փակ են պահում Բաղրամյան պողոտան և գիշերում են վրաններում:
Այսօրվա հանրահավաքի ընթացքում ելույթներ են ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արա Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախակին քարտուղար Յուրի Խաչատորովը, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը և այլք:
Միքայել Մելքումյանն իր ելույթում նշել է, որ վաղը սկսվող ԱԺ լիագումար նիստում նախատեսում են կրկին օրակարգ բերել ռազմական դրությունը հանելու մասին հարցը, որից հետո սկսեն սահմանադրական ճանպարհով իշխանափոխության գործընթաց:
Բանախոսներն իրենց ելույթներում դարձյալ սուր քննադատության են ենթարկել գործող իշխանություններին, նշել, որ պատերազմի պարտության և դրան հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցող անցանկալի իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները:
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նշել է, որ այսօր բեկումնային օր է, ժամանակն է գիտակցելու, որ վերականգնվելն և սխալներն ուղղելը նոր գաղափարների հասնելու նպատակակետ են:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...