18:40 02.03.2021
Հունվարին հիվանդացության անկման ֆոնին, շուրջ երեք տասնյակ հիվանդանոցներ վերապրոֆիլավորվեցին ու վերադարձան իրենց նախկին գործառույթներին: Այդ ցանկում էր նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը:
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն այժմ թերբեռնված է: Հոսպիտալացված հիվանդները երկու՝ մանկական ու մեծահասակների բաժանմունքներում միասին մոտ 10-ն են: Հունվարի 15-ից Գյումրիի ինֆեկցիոնը վերադարձել է նախկին գործառույթներին ու արդեն ընդունում է ոչ թե կորոնավիրուսով, այլ թոքաբորբերով ու տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտների:
Թոքաբորբով հիվանդների թեստավորումը թեև հիմնականում բացասական արդյունք է տալիս, բայց գործիքային հետազոտությամբ բժիշկները համոզվում են, որ գործ ունեն կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի հետ: Այսինքն՝ Գյումրիի ինֆեկցիոնը հիմա ոչ թե կորոնավիրուսն է բուժում, այլ դրա հետևանքները:
«Շատ են եղել դեպքերը, երբ գործիքային հետազոտությունը ցույց է տալիս վիրուսային թոքաբորբի պատկեր: Շատ հնարավոր է, որ տարել է վիրուսը տվյալ պացիենտը, արդեն լավացել է, բայց բարդությունը դեռ կա և բուժման կարիք կա»,- Shantnews-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:
Իսկ կորոնավիրուսի դեպքերի թիվը հունվարից մարզում նվազել է: Հոսպիտալացման ենթականերն ուղեգրվում են մայրաքաղաքի բուժհաստատություններ, որտեղ ընդունում են կորոնավիրուսով հիվանդներին: «Գյումրի» բժշկական կենտրոնի և ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայություններում հատուկենտ հիվանդներ են:
«Շիրակի մարզում կայուն համաճարակային իրավիճակ է: Այս պահին մենք ունենք ամբուլատոր բուժման մեջ գտնվող 36 դեպք ամբողջ մարզում, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ ծառայությունում ունենք ընդամենը 5 նմուշառված հիվանդ»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Հիվանդացության թվերի նվազումը մասնագետները պայմանավորում են կոլեկտիվ իմունիտետի ձևավորմամբ, այսինքն՝ մարզի բնակչության մեծ մասը COVID-19-ով հիվանդացել է, լավացել և հակամարմիններ են ձևավորվել: Սա, ըստ մասնագետների, նվազեցնում է երրորդ ալիքի հավանականությունը:
Այդուհանդերձ, հաստատվող դեպքերի ոչ մեծ աճ բժիշկներն արձանագրում են: Համեմատությունը հունվար ամսվա հետ է: Ըստ նախարարության տվյալների՝ փետրվարի 26-ին և 27-ին Հանրապետությունում հոսպիտալացված հիվանդների թիվն աճել է 44-ով: Ըստ այդմ էլ, անհրաժեշտություն է առաջացել նորից կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար հիվանդանոցներ վերապրոֆիլավորել: Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետն է նշում՝ առայժմ խոսքը մարզային կենտրոններին չի վերաբերում:
«Այս պահի դրությամբ կոնկրետ թվերն այնպիսին չեն, որ մենք խոսենք Շիրակի մարզում ստացիոնար բուժհաստատությունների վերաբացման մասին: Հայաստանում կան կենտրոններ, որտեղ բուժվում են հիվանդները: Եթե ունենանք այնպիսի թվեր, որ կարիք լինի վերաբացելու, բնականաբար կգնան նաև դրան: Ամենայն հավանականությամբ, կդիտարկվի մայրաքաղաքում մյուս կենտրոնների վերաբացումը: Եթե մահճակալները չբավարարեցին, այդ ժամանակ նոր մարզային կենտրոնների վերաբացման մասին խոսք կլինի»,- ասել է Լեյլի Ասլանյանը:
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը մինչև 102 մահճակալ ծավալելու հնարավորություն ունի: Բայց մինչ հերթը մարզային կենտրոնների վերապրոֆիլավորմանը կհասնի, նախ մայրաքաղաքում են ավելանալու կորոնավիրուսով հիվանդներին ընդունող բուժհաստատությունները: Հիվանդացության ներկայիս տեմպերը հաշվի առնելով, մասնագետները կանխատեսում են, որ մարզերում նման բուժհաստատությունների կարիք առաջիկայում չի լինի:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...