Ճանապարհների ապաշրջափակումն առայժմ օգուտ է միայն Թուրքիային և Ադրբեջանին. Թաթուլ Մանասերյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Ճանապարհների ապաշրջափակումն առայժմ օգուտ է միայն Թուրքիային և Ադրբեջանին. Թաթուլ Մանասերյան

14:57 05.03.2021

«Թեև հիմնականում տնտեսական ցուցանիշների անկում է գրանցվել, բայց որոշակի ակտիվություն է եղել գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես ԵԱՏՄ երկրների միջև:

Մենք պետք է նշենք, որ մասնավոր սեկտորն ինչ-որ կերպ փորձել է դուրս գալ ստեղծված իրավիճակից, և գործողությունների արդյունավետ կառավարման արդյունքում 2021 թվականին այդ փորձերը որոշակի արդյունք կտան և կնպաստեն Հայաստանի տնտեսական աշխուժությանը:

Ինչ վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությանը, ապա մի քիչ շուտ է խոսել այդ մասին, քանի որ այդ ճանապարհների ապաշրջափակումն առայժմ օգուտ է միայն Թուրքիային և Ադրբեջանին: Իհարկե, ժամանակակից  աշխարհում բոլոր երկրները գնում  են խոչընդոտների նվազեցման ճանապարհով, լավագույն օրինակը Եվրոպական միությունն է, որտեղ չկան  սահմաններ: Բայց քանի դեռ ապաշրջափակված չեն ներքին ենթակառուցվածքները Արցախի հայերի համար, նրանք հնարավորություն չունեն կապ հաստատել հարևան գյուղերի բնակիչների հետ, որտեղ իրենց հարազատների աճյուններն են, որտեղ ոչնչացվում են մշակութային հուշարձանները, ինչի մասին ահազանգում են նաև միջազգային կառույցները, ահա այդ իրավիճակում ոչ միայն տնտեսական, այլև ռազմական սպառնալիք է առկա:

Նկատենք, որ այս  կարճ ժամանակահատվածում պատերազմից հետո ադրբեջանա-թուրքական երկրորդ զորավարժություններն են կատարվում Արցախի սահմանին, որոնք 6 շաբաթ են տևելու: Դա շատ լուրջ բան է»,- խոսելով Հայաստանի 2020-ի տնտեսական հետազոտության արդյունքների մասին՝ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Տեսակամրջի մասնակիցները նշել են, որ անցած տարի շատ բարդ ու հակասական էր Հայաստանի համար՝ 44-օրյա պատերազմը մեծ վնասներ հասցրեց տնտեսությանը, հասարակությունը մեծ ողբերգություն ապրեց, իսկ կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասը գնահատվել է մոտ 7.5 տոկոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP