Մեկ տարվա դադարից հետո կայացավ Գյումրիի թատրոնի 155-րդ թատերաշրջանի առաջին պրեմիերան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+24.09 oC

Մեկ տարվա դադարից հետո կայացավ Գյումրիի թատրոնի 155-րդ թատերաշրջանի առաջին պրեմիերան

18:10 08.03.2021

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում 155-րդ թատերաշրջանի առաջին պրեմիերան էր: Թատրոնը շուրջ մեկ տարի առաջնախաղ չէր ունեցել, ինչը պայմանավորված էր նախ՝ համավարակով, ապա պատերազմով: Հանդիսատեսին է ներկայացվել համավարակի սահմանափակումների ընթացքում բեմադրված ներկայացումը, երբ հնարավոր էր միայն սահմանափակ թվով դերասանների հետ աշխատել: Ընդամենը 4 դերասաններ են զբաղված ներկայացման մեջ։ Այն կոչվում է «Քեյս», որը  կյանքում թույլ տված սխալների հատուցման մասին է:

Մինչ առաջնախաղը թատրոնի ստեղծագործական կազմը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց համավարակի, պատերազմի հետևանքներն ու թատրոնի առաջիկա ծրագրերը: Մեկ տարի Գյումրիի թատրոնը առաջնախաղ չի ունեցել, երեկոյան ներկայացումներ չի խաղացել, հեռացել էր հանդիսատեսից, հիմա նորից ու նոր ներկայացումներ դիտելու է հրավիրում: Աճեմյանի անվան թատրոնը նոր ներկայացումների ժանրային փոփոխություններ է կատարել:

 

«2021-ին թատրոնի խաղացանկը պետք է լինի պարզ, ավելի թեթև: Կոմեդիաներ կլինեն, ավելի շատ կխոսենք սիրո մասին, ավելի շատ կխոսենք համերաշխության մասին, կփորձենք, ինչքան հնարավոր է՝ մեր հանդիսատեսի հետ խոսել ջերմ և ավելի լավ բաների մասին»,- ասել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

155-րդ թատերաշրջանի ընթացքում դրամաներ աճեմյանցիները չեն բեմադրելու: Լուրջ թեմաները հանդիսատեսին կատակերգությունների միջոցով են հասցնելու: Պատերազմյան ու հետպատերազմյան շրջանում սա թատրոնների աշխատանքի դեռ տարիներ առաջ փորձված տարբերակն է:

«1945 թ-ին պատերազմի ժամանակ ռուսները գնում էին ֆրոնտ և կոմեդիաներ էին ցույց տալիս: Ոչ թե հայրենասիրական գործեր, այլ կոմեդիաներ, որպեսզի զինվորը մի քիչ գոտեպնդվեր, տրամադրություն առաջանար: Իսկապես հիմա պետք է այդ համախմբությունը լինի, ուրախ տրամադրություն լինի: Մի քիչ նեգատիվը վերացնենք, մի քիչ պոզիտիվ անենք և, այո՛, պետք են կոմեդիաներ»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

Նոր ներկայացումները հյուրախաղերի միջոցով աճեմյանցիները կխաղան Հանրապետության այլ թատրոններում, իսկ անցած տարի չկայացած հյուրախաղերը լրացնելու այլ տարբերակ են գտել: Խոսքը «Հարսանիք թիկունքում» ներկայացման մասին է: Դերասանները հյուրախաղերի չմեկնեցին, փոխարենը Հանրապետությունից դուրս ապրող հանդիսատեսին հասանելի դարձավ ներկայացման էկրանավորված տարբերակը:

«Այնտեղ, որտեղ ներկայացումը չկարողացավ լինել, ֆիլմն է գնում ու ֆիլմը ապրում է, և մենք խոսում ենք մեր հերոս տղաների մասին և համարում ենք, որ մեր հերոսները չեն պարտվել: Անդրադառնալով հարցին, թե արդյոք թատրոնը ճիշտ է անում, որ կոմեդիաներ է բեմադրում՝ մենք գիտենք և՛ ծիծաղել, և՛ հիշել, և՛ գնահատել այդ արժեքները»,- ասել է Լյուդվիգ Հարությունյանը:

Այս տարվա հյուրախաղերը բացառապես Հանրապետության տարածքում են լինելու: Աճեմյանցիները հույս ունեն, որ նաև Ստեփանակերտում ներկայացումներ խաղալու հնարավորություն կունենան առաջիկայում: Նաև արցախցի դերասանների են հրավիրել՝ Գյումրիի թատրոնում միասին աշխատելու: Մշակույթն այն փրկօղակն է, որն, ըստ դերասանների, կարող է համախմբել:

Դրական տրամադրություններով միայն մարտ ամսին Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 18 ներկայացում է խաղալու: Վերականգնվել է նաև աբոնեմենտային համակարգը: Ինչպես նախորդ տարիներին, կրկին հրավիրյալ ռեժիսորները նոր բեմադրություններ կունենան Գյումրիի թատրոնում։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

08:20 17.07.2025

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

08:10 17.07.2025

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

BACK_TO_TOP