Արքայազն Չարլզը խզել է հարաբերությունները որդու՝ Հարրիի հետ՝ իմանալով ընտանիքը լքելու նրա որոշման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+21.09 oC

Արքայազն Չարլզը խզել է հարաբերությունները որդու՝ Հարրիի հետ՝ իմանալով ընտանիքը լքելու նրա որոշման մասին

18:55 08.03.2021

Բրիտանիայի գահաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը խզել է հարաբերությունները որդու՝ Սասեքսի դուքս Հարիի հետ, այն բանից հետո, երբ վերջինս կնոջ՝ Մեգան Մարքլի հետ որոշում է կայացրել թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու մասին: Հարրիի և Մեգանի նման որոշում կայացնելու պատճառն այն է, որ թագավորական ընտանիքը նրանց չի աջակցել: Այս մասին պատմել է անձամբ ինքը՝ Հարրին CBS  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա ասել է, որ մինչ հրապարակելը, Մեծ Բրիտանիայի թագուհու և արքայազն Չարլզի հետ որոշել է քննարկել թագավորական ընտանիքի ավագ անդամի կարգավիճակից հրաժարվելու որոշումը:

«Երբ մենք Կանադայում էինք, երեք անգամ տատիս, երկու անգամ էլ հորս հետ եմ խոսել այդ մասին: Հետո նա սկսեց չպատասխանել իմ հեռախոսազանգերին և խնդրեց ինձ ամեն ինչ գրավոր շարադրել»,- ասել է Սասեքսի դուքսը:

Իսկ հարցին, թե ինչու է արքայազն Չարլզն այդպես վարվել, Հարրին պատասխանել է.

«Որովհետև ես ամեն ինչ իմ ձեռքն էի վերցրել: Ինձ պետք էր դա անել իմ ընտանիքի համար, իմ հոգեկան առողջության համար, իմ կնոջ և որդու համար, որովհետև ես տեսնում եմ, թե ինչի կարող է այս ամենը հանգեցնել»,- ասել է Սասեքսի դուքսը:

Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը հարցազրույցի ընթացքում նշել է, որ հղիության ընթացքում աջակցութուն է խնդրել թագավորական ընտանիքից, սակայն ոչինչ չի արվել՝ հաջակցություն իրեն: Խոսելով թագավորական ընտանիքում իր կյանքի մասին, արքայազն Հարրին նշել է, որ զգացել է իրեն ինչպես թակարդում: Հարցազրույցի վերջում Հարրին նշել է, որ վերջին օրերին հայրը սկսել է պատասխանել իր զանգերին, բայց հարաբերությունները շտկելու համար դեռ անելիք կա: Նա նաև հավելել է, որ հիասթափված է իր որոշման նկատմամբ հոր վերաբերմունքից:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

BACK_TO_TOP