20:27 08.03.2021
Գերմանիայի մի շարք շրջանների իշխանությունները մարտի 8-ից սկսել են մեղմացնել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կախված տվյալ նահանգում տիրող կորոնավիրուսային իրավիճակից։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ որոշ նահանգներում բացվել են խանութները և թանգարանները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նահանգների ղեկավարների միջև մարտի 3-ին կայացած հանդիպման ժամանակ որոշում էր կայացվել մարտի 8-ից հիվանդացության ցածր ցուցանիշ ունեցող շրջաններում մեղմացնել սահմանափակումների ռեժիմը, որը գործում է 2020 թվականի նոյեմբերի 2-ից:
Միևնույն ժամանակ, գործում է «արտակարգ արգելակման» մեխանիզմ, այսինքն՝ եթե երեք օրվա ընթացքում տարածաշրջանում դեպքերն աճում և հասնում են որոշակի մակարդակի, ապա իշխանությունները կարող են չեղյալ հայտարարել մարտի 8-ից ներդրված մեղմացումները:
Այսպիսով, թույլատրվում է երկու տնային տնտեսությունների ներկայացուցիչների մասնավոր հանդիպումներ հինգ հոգու մասնակցությամբ, իսկ մաքուր օդում կարելի է հանդիպել մինչև 10 հոգանոց խմբերով։ Ամբողջ երկրում վերաբացվել են ոչ մթերային խանութները, սակայն հաճախորդների թիվը հարկավոր է վերահսկել։
Բացի այդ, մի շարք նահանգներում վերաբացվել են թանգարանները, պատկերասրահները, հուշահամալիրները, կենդանաբանական և բուսաբանական այգիները, որոնք, ինչպես խանութները, կարող են այցելուների ընդունել՝ թվաքանակի վերահսկմամբ (1 հաճախորդ 10, 20 կամ 40 քմ տարածքի հաշվով):
Բեռլինում և Համբուրգումը կարող են նաև վերաբացվել գեղեցկության սրահները, եղունգների և դաջվածքների սրահները այն հատվածներում, որտեղ հիվանդացության մակարդակը ցածր է։
Սահմանափակող միջոցառումների համազգային ռեժիմը Գերմանիայում մտցվել էր նոյեմբերի 2-ին։ Դեկտեմբերի 16-ից այն խստացավ՝ հասնելով լոքդաունի մակարդակի, սակայն փետրվարից մեղմվեց, մասնավորապես՝ մանկապարտեզներն ու դպրոցները վերսկսեցին աշխատանքը, իսկ մարտի 1-ից վերաբացվեցին վարսավիրանոցները։
Գերմանիայում մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 2,5 միլիոն մարդու մոտ, հիվանդությունը 72 հազարից ավելի մարդու կյանք է խլել։
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...