Շվեդ գիտնականները հայտնել են՝ որ օրն է սրտի համար ամենավտանգավորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Շվեդ գիտնականները հայտնել են՝ որ օրն է սրտի համար ամենավտանգավորը

19:58 14.03.2021

Ուփսալայի և Ումեոյի համալսարանների շվեդ գիտնականները պարզել են, որ շաբաթվա որոշակի օրվա ընթացքում սրտի կաթվածի վտանգը մեծանում է, գրում է Meddaily պարբերականը։ 2006-ից 2013 թվականներին 156 հազար մարդու հետ տեղի ունեցած սրտի կաթվածների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատերի համար շաբաթվա ամենավտանգավոր օրը եղել է երկուշաբթին։

Պարզվել է, որ սրտի կաթվածի վտանգը մեծացել է, երբ մարդը ծանր սթրեսի մեջ է գտնվել: Այդ տեսանկյունից շաբաթվա որոշ օրեր համարվում են ավելի խնդրահարույց: Այսպիսով, սրտամկանի ինֆարկտի հաճախականությունն ավելի մեծ է եղել ձմեռային արձակուրդների ընթացքում և երկուշաբթի օրերին, մինչդեռ դրա հավանականությունը նվազագույն է եղել հանգստյան օրերին և ամառային արձակուրդներին՝ հուլիսին:

Երկարատև սթրեսը մեծացնում է ակտիվությունն ուղեղի այն հատվածում, որը կապված է հույզերի մշակման հետ, ինչը հանգեցնում է սրտի և արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ռիսկի բարձրացման: Գիտնականները բացատրում են, որ երբ խոսքը հանգստյան օրերի մասին է, մարդիկ ավելի թուլացած են, արյան ճնշումը վերահսկվում է, իսկ սրտի բաբախյունը նորմայի մեջ է լինում:

Սթրեսը միայն մեկն է այն գործոններից, որոնք ազդում են սրտամկանի ինֆարկտի հաճախականության վրա: Գիտնականները համարում են, որ երկրաշարժերն ու ֆուտբոլային հանդիպումները կարելի է համեմատել երկուշաբթի օրերի հետ: Այլ գործոնները, ինչպիսիք են ջերմաստիճանը, նույնպես ազդում են սրտի բաբախյունների հաճախականության վրա, հետևաբար, ազդում են նաև սրտի աշխատանքի շեղումների ռիսկի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP