11:43 14.03.2021
Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ հայտնի ապրանքանիշերի արևապաշտպանիչ քսուքները ժամանակի ընթացքում կուտակում են բենզոֆենոն կոչվող նյութ, որը կարող է առաջացնել բջջային մուտացիաներ, քաղցկեղ և էնդոկրին համակարգի խանգարումներ: Lenta պարբերականի փոխանցմամբ՝ հետազոտողներն իրենց հայտնագործությունները ներկայացրել են Chemical Research in Toxigology ամսագրում հրապարակված հոդվածում:
Մասնագետները որոշել են բենզոֆենոնի կոնցենտրացիան 9 ֆրանսիական արտադրողների, այդ թվում՝ Nivea, Garnier, LaRoche-Posay ընկերությունների և 8 ամերիկյան, այդ թվում՝ Coppertone, Banana Leaf և Neutrogena ընկերությունների արևապաշտպան քսուքներում:
Բոլոր ապրանքները, բացառությամբ Nivea-ի, պարունակել են օկտոկրիլեն, որը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Քսուքների նմուշները վեց շաբաթվա ընթացքում պահվել են ինկուբատորում՝ ըստ Ցելսիուսի 40 աստիճան ջերմաստիճանում, 75 % հարաբերական խոնավության պայմաններում: Դա համապատասխանում է քսուքի մեկ տարվա պահմանը սենյակային ջերմաստիճանում:
Պարզվել է, որ օկտոկրիլեն պարունակող բոլոր 16 քսուքներում առկա է բենզոֆենոն՝ մեկ կիլոգրամի դիմաց 6-ից մինչև 186 միկրոգրամ խտությամբ: Բենզոֆենոնն առաջանում է օկտոկրիլենից՝ ռետրոալդոլային խտացման ռեակցիայի միջոցով: Ընդ որում, քսուքներում պարունակվող բենզոֆենոնի 70 %-ը կարող է ներծծվել մաշկի միջոցով:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ օկտոկրիլենպարունակող միջոցների շրջանառությունը պետք է արգելվի մինչև ապացուցվի դրանց անվտանգությունը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...