14:26 26.01.2018
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն էական սահմանափակումներ է նախատեսում: Դրանց մի մասը նոր է, մյուսները գործող օրենքում կան, բայց իրականում հաճախ չկիրառվող սահմանափակումների խստացված տեսակներն են: Թե երբ ու ինչ տեսքով կընդունվի օրենքը կամ ինչքանով այն կփոխի իրավիճակն ու վերաբերմունքն այս խնդրի նկատմամբ մեր հասարակությունում, բարդ հարց է:
Համենայնդեպս, առաջարկվող նոր օրենքը շատ լուրջ փոփոխություններ կատարելու փորձ է: Եվ այսպես, ի՞նչ է առաջարկում օրենքի նախագիծը: Սկսենք արգելքներից:
Որտե՞ղ է արգելվելու ծխելը
Ցանկը բավական մեծ է՝ բժշկական հաստատություններ, բոլոր տեսակի ուսումնամարզական, մանկապատանեկան, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, կինոթատրոններ, թանգարաններ, գրադարաններ, ժամանցի կենտրոններ, դահլիճներ, մարզադաշտեր, ռեստորաններ, ճաշարաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ:
Ծխելն արգելվելու է նաև մշակույթի հուշարձանների և բնության հատուկ պահպանվող տարածքներում, պետական և տեղական ինքնակառավարման կառույցներում, հյուրանոցներում, մոթելներում, հանգստյան տներում, ճամբարներում, բազմաբնակարան շենքերի վերելակներում, միջանցքներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, օդանավակայաններում, ավտոկայաններում, կայարաններում՝ բացառությամբ ծխելու համար հատուկ նախատեսված տեղերի: Ծխել չի թույլատրվելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներում ու ոչ միայն:
Հիմա ուշադրություն դարձրեք՝ որքան էլ մտովի դժվար լինի պատկերացնել այդ իրավիճակները, ծխել արգելվելու է նաև տրանսպորտի կանգառներում և սպասասրահներում, խաղատներում:
Որտե՞ղ է արգելվելու վաճառքը
Գրեթե բոլոր այս վայրերում արգելվելու է նաև ծխախոտի վաճառքը: Իրացման արգելքի մասով դարձյալ հետաքրքիր նորամուծություններ կան: Վաճառվող յուրաքանչյուր տուփի վրա երկու կողմից, ընդհանուր մակերեսի 50 տոկոսի, այսինքն՝ ուղիղ կեսի վրա, պետք է հայերեն լեզվով տեղեկատվություն լինի մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցության մասին:
Անչափահասին ծխախոտ վաճառելու արգելքը նոր չէ, թեև նույնքան վաղուց էլ այն չի գործում: Նոր է զեղչի կիրառման արգելքը ծխախոտի համար, նաև արգելվելու է ծխախոտը վաճառել բաց տուփով և հատով: Գովազդը դարձյալ կարգելվի ու նաև ցուցադրումը տեսանյութերում, բացառությամբ, եթե տեսանյութից առաջ նշվում է ծխախոտի վնասների մասին: Բոլոր այս սահմանափակումները վերաբերում են ոչ միայն իրական ծխախոտին, այլև ծխախոտանման այլ ապրանքներին, օրինակ՝ էլեկտրոնային ծխախոտին: Ի դեպ, չի թույլատրվի նաև ծխախոտի խաղալիք-նմանակների վաճառքը:
Ամենակարևորի մասին
Ի՞նչ տեղի կունենա, եթե այս ամենին լուրջ չվերաբերվենք: Ավելի ճիշտ, ի՞նչ է սահմանում օրենքն այս արգելքներն անտեսելու համար:
Այստեղ դարձյալ հատուկ ուշադրություն: Չթույլատրված վայրերում ծխախոտ վաճառելու համար տուգանքը 500 000 դրամ է, գովազդի համար՝ 500-700 հազար դրամ: Չթույլատրված վայրերում ծխելու համար տուգանքը 50-250 հազար դրամ է սահմանվելու: 50 հազար դրամով կտուգանվեք, եթե ծխեք նույնիսկ սեփական մեքենայում:
Համենայնդեպս, օրենքի նախագծով այդպես է սահմանված:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...