18:47 29.03.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո հանգստավայրում անցկացվող հարսանիքին և ելույթ ունեցել գործող նախագահ Ջո Բայդենի, Չինաստանի և Իրանի դեմ, հաղորդում է BBC-ն։ Նախկին նախագահը վերցրել է խոսափողը և անմիջապես անցել քաղաքական թեմաների։
Նա խոսել է Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակից, կրկին կասկածի տակ դրել նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները։
«Ինձ արդեն կարոտե՞լ եք»,- հարցրել է Թրամփը հարսանիքի ներկաներին՝ բարձր ծափահարությունների ներքո։
«Ես անընդհատ տեղեկություններ եմ ստանում, ինձ պատմում են սահմանի մասին, պատմում են Չինաստանի, Իրանի մասին»,- ասում է Թրամփը TMZ կայքում հրապարակված տեսանյութում։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ էր գործարք կնքել, Իրանը պատրաստ էր անել ամեն ինչ, իսկ Բայդենը եկավ, չեղարկեց պատժամիջոցները և ասաց, որ ուզում է բանակցել։ BBC-ն հիշեցնում է, որ Բայդենը չի չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։
Այնուհետև Թրամփը քննադատել է Բայդենի վարչակազմին Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակի համար։ Բայդենի նախագահությունից հետո ԱՄՆ եկող ներգաղթյալների թիվը մեծապես աճել է։ ԱՄՆ են գալիս նաև հարյուրավոր անչափահասներ՝ առանց ծնողների։
Այնուհետև Թրամփն անդրադարձել է ընտրությունների արդյունքներին։
«Ինձ ասացին՝ ստացեք 66 միլիոն ձայն, և ընտրությունները կավարտվեն։ Ես 75 միլիոն ձայն ստացա, և դուք տեսաք, թե ինչ կատարվեց»,- նշում է Թրամփը։
BBC-ն հիշեցնում է, որ Բայդենը 80 միլիոնից ավելի ձայն է ստացել։
Իր ելույթի վերջում Թրամփը խմում է գեղեցիկ զույգի՝ Ջոն և Մեգան Առիգոների կենացը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ առաջին անգամ չէ, որ Թրամփը հայտնվում է իր աջակիցների հարսանիքներին։ 2019-ին նախագահ Թրամփը հայտնվել էր Նյու Ջերսիում գտնվող իր գոլֆի ակումբում կազմակերպված ընդունելությանը՝ հարսին, փեսային և հյուրերին ստիպելով բացականչել «ԱՄՆ, ԱՄՆ»։
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...