Բայդենի որդին խոստովանել է, որ Burisma-ից ստացած գումարը ծախսել է թմրանյութերի և ալկոհոլի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Բայդենի որդին խոստովանել է, որ Burisma-ից ստացած գումարը ծախսել է թմրանյութերի և ալկոհոլի վրա

12:04 01.04.2021

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, խոստովանել է, որ գազ արդյունահանող ուկրաինական Burisma ընկերության կառավարող խորհրդում աշխատելու ընթացքում ստացած գումարը ծախսել է ալկոհոլի և թմրանյութերի վրա։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին գրված է նրա «Գեղեցիկ իրեր» (Beautiful Things) նոր գրքում, որից մի քանի հատված հրապարակվել է The Washington Post թերթում։

Իր հուշագրություններում Հանթեր Բայդենն ընդգծում է, որ եթե ինքը հնարավորություն ունենար, ապա չէր սկսի աշխատել ուկրաինական ընկերությունում։ Նա խոստովանում է, որ Burisma-ից ստացած փողերը միայն սրացրել են իր կախվածությունն ալկոհոլից և թմրանյութերից, որոնք փչացրել են նրա հարաբերություններն ընտանիքի հետ և կարիերան։

Հանթեր Բայդենը պատմում է, թե ինչպես է պայքարել թմրամոլության դեմ այն բանից հետո, երբ 2015թ.-ին եղբայրը մահացավ քաղցկեղից։ Գրքում նա պատմում է՝ ինչպես է բուժվել վերականգնողական կենտրոններում, ինչպես է ընտանիքն օգնել իրեն պայքարել կախվածությունների դեմ։

«Միայն վերջին 5 տարում իմ ամուսնությունը, որը շարունակվել էր 2 տասնամյակ, փլուզվեց, իմ դեմքին զենք պահեցին, ինչ-որ պահի ես անհետ կորած էի, ապրում էի մոթելներում՝ վճարելով մեկ գիշերվա համար 59 դոլար։ Ես ընտանիքիս ավելի շատ էի վախեցրել, քանի ինքս ինձ», – գրում է նա։

ԱՄՆ նախագահի որդին, ի դեպ, Burisma-ում իր աշխատանքը չի համարում ոչ էթիկական։ Նա խոստովանում է, որ իր հոր քաղաքական կարիերան (Ջո Բայդենն այդ ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը) օգնել է իրեն, սակայն պնդում է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր հայրն անօրինական ոչինչ չեն արել Burisma-ի հետ կապված։

Բայդենի նախընտրական արշավի ընթացքում նրա քաղաքական հակառակորդները պնդում էին, որ Բայդենը, լինելով փոխնախագահի պաշտոնում, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել աշխատանքից ազատել Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին, ով հետաքննություն էր սկսել ուկրաինական Burisma Holding էներգետիկ ընկերության դեմ։ 2014 թվականին ընկերության կառավարող խորհրդում ընդգրկվեց Հանթեր Բայդենը։ Շոկինն ազատվեց աշխատանքից, իսկ գործի հետաքննությունը կասեցվեց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP