Լավրովը սպասում է «սպիտակամորթ Օթելլոյին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Լավրովը սպասում է «սպիտակամորթ Օթելլոյին»

19:17 01.04.2021

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատումը հասել է ամենացածր կետին, բայց Մոսկվան ակնկալում է, որ, ի վերջո, Վաշինգտոնում խոհեմությունը կգերակշռի: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Մի կողմից, առճակատումը հասել է ամենացածր կետին։ Մյուս կողմից, հոգու խորքում կա հույս, որ բոլորը չափահաս մարդիկ են և հասկանում են այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հետագա լարվածության սրմամբ։ <…> Ես դեռ կարծում եմ, որ խոհեմությունը գերակշռելու է»,- ասել է նախարարը:

Լավրովի կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմի կողմից ընտրված Ռուսաստանի դեմ ճնշման ու պատժամիջոցների գիծը հաջողության հասնելու շանս չունի:

Ինչպես շեշտել է Սերգեյ Լավրովը, պատժամիջոցները Ջո Բայդենի նախագահությամբ չեն սկսվել։ Պատմականորեն Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները սկսվել են դեռ Բարաք Օբամայի իշխանության գալուց առաջ։ Դրանք, ըստ Լավրովի, գաղափարականացված ձև են ստացել 2013 թվականից, դեռ մինչև Ուկրաինան:

Լավրովի խոսքով ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի լուրջ երկխոսությունը դժվար թե հնարավոր լինի, քանի դեռ Վաշինգտոնը փորձում է մեղադրել Մոսկվային սեփական անխոհեմ քաղաքականության հետևանքների համար:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, թե ինչպես 2003 թ.-ին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հայտարարեց Իրաքում ժողովրդավարության հաստատման և երկիրը տոտալիտար ռեժիմից ազատելու մասին: Նա հիշեցրել է իրաքյան պատերազմի զոհերի մասին, ինչպես նաև այն մասին, որ ամերիկացիների գործողությունների հետևանքով Իրաքում ստեղծվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ինչպես նշել է Լավրովը, Վաշինգտոնի նույն քաղաքականությունը հանգեցրել է լիբիական պետականության փլուզմանը:

Լավրովն անդրադարձել է նաև ռասայական խնդիրներին և «ԱՄՆ-ում անհեթեթության հասցված քաղաքական կոռեկտությանը»։

«Ես տեսել եմ, թե ինչպես են սևամորթերն այժմ խաղում Շեքսպիրի կատակերգություններում։ Միայն չգիտեմ՝ երբ է լինելու սպիտակամորթ Օթելլո։ Հասկանում եք, սա անհեթեթություն է։ Անհեթեթության հասցված քաղաքական կոռեկտությունը լավ ավարտ չի ունենա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

10:00 11.05.2025

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Դանիելա Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։ Քոլինզը 1/8 եզրափակչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) – Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն էր։ Իդեպ նա […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

BACK_TO_TOP