12:01 05.04.2021
Հնդկաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 103 558 նոր դեպք, ինչն, ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների՝ 1 օրում դեպքերի ամենամեծ աճն է համավարակի սկզբից ի վեր։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոն 500 հազարը։
1 օրում Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 478 մարդ՝ մահվան դեպքերի թիվը հասցնելով 165 101-ի։
Դեպքերի աճով պայմանավորված՝ Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում, որտեղ գտնվում է երկրի ֆինանսական մայրաքաղաք Մումբայը, հանգստյան օրերի ընթացքում կսահմանվի լոքդաուն։ Նահանգի 110 միլիոն բնակչության համար երկուշաբթի գիշերվանից մինչև ապրիլի վերջ կմտցվի գիշերային պարետային ժամ։ Բացի այդ, կարգելվեն 4-ից ավելի մարդկանցով հավաքները, կփակվեն մասնավոր գրասենյակները, ռեստորանները, կինոթատրոնները, լողավազանները, բարերը, երկրպագության վայրերը, հանրային վայրերը։ Հասարակական տրանսպորտը կգործի 50 տոկոսով։
Հարևան Բանգլադեշում ևս իշխանությունները 7 օրով լոքդաուն են հայտարարել, չեղարկվել են բոլոր ներքին թռիչքները, փակվել են խանութները։ Բանկերը կաշխատեն օրական միայն 2,5 ժամ։
10:00 11.05.2025
Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրելԱշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Դանիելա Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։ Քոլինզը 1/8 եզրափակչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) – Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն էր։ Իդեպ նա […] ...
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...