09:42 09.08.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող մտահոգություններին, թե Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղին կհարվածի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի առևտրային և լոգիստիկ շահերին, ինչպես նաև Ասիայից դեպի Եվրոպա կարևոր առևտրային հոսքերի մեջ կնվազեցնի Չինաստանի հետագա դերակատարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ կարող է փոխել Թրամփի ուղու ստեղծման նախագիծը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։
«Գիտեք, օրինակ, ի՞նչ կարող է փոխել այս նախագիծը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այս նախագծով Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ է ստանում, որը մենք 30 տարի չունենք։ Այս տրամաբանության մեջ այդ երկաթուղային կապը մենք կարող ենք ստանալ և Թրամփի ուղով և առանց դրա, որովհետև այդ երկաթուղային կապը կարող է լինել Վրաստան-Ադրբեջան երթուղով։ Էլ չեմ ասում, որ կարող է լինել երկաթուղային կապ ինչ-որ մի այլ սցենարով։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի երկաթուղիները գտնվում են Ռուսաստանի կառավարման ներքո և, գուցե, Ռուսաստանի համար հետաքրքրություն առաջանա ներդրում անել Իջևան-Հրազդան երկաթուղին վերականգնելու համար, Իջևան-Ղազախ երկաթուղին վերականգնելու, իհարկե, այստեղ անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանն այդ նախագծով երկաթուղային կապ է ստանում նաև Իրանի հետ, որը էլի շատ կարևոր է։ «Մենք երկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, իհարկե, նաև լաստանավային սցենարով։ Այդ թվում Չինաստանն է ստանում երկաթուղային նոր ճանապարհ դեպի Արևմուտք, որն այս պահին գոյություն չունի։
Հետևաբար, շատ կարևոր է դիտանկյունի հարցը։ Այո, կա այդ մեկնաբանությունը, որ դա խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի կամ Իրանի շահերի համար, բայց եկեք այլ դիտանկյունից նայենք, իսկ միգուցե, այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Եկեք չմոռանանք, որ իրանական ընկերությունը իրականացնում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, առաջիկայում մենք կսկսենք երկաթուղու կառուցումը Մեղրիի հատվածում, և դա կարող է նաև գործակցության կարևոր հնարավորություն բացել, Երասխ-Ախուրիկ երկաթուղու վերագործարկման հնարավորություն կարող է բացվել։
Ես նկատի ունեմ, որ այս նախագիծը կարող է նաև որոշակի անսպասելի, բայց պոզիտիվ գործընկերության տեղ դառնալ, և «Խաղաղության խաչմերուկ»-ը սրանով կարդարանա, որովհետև այն երկրները, որոնք, գուցե, խնդիրներ ունեն, ստանում են այս հնարավորությունը՝ գործակցելու Հայաստանում և Հարավային Կովկասում։
13:20 09.08.2025
Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունըՍաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...
13:12 09.08.2025
Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացուՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 7-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մի օտարերկրացու։ Նա 2025 թվականի մայիսի 11-ից հետախուզման մեջ էր գտնվում ՌԴ իրավապահների կողմից՝ խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Օտարերկրացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
13:00 09.08.2025
Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարարՄիացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...
12:50 09.08.2025
Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում էԵրկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...
12:45 09.08.2025
Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարարԳերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը։ «Հայաստանն ու Ադրբեջանը նոր էջ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար, որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների […] ...
12:42 09.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...