19:58 06.04.2021
«Գյումրի» բժշկական կենտրոնին Գյումրիի ծննդատան, ուռուցքաբանական դիսպանսերի և պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի միավորման գործընթացը կավարտվի ամռանը։ Երեք բուժհաստատությունները կշարունակեն գործել իրենց շենքերում, բայց մատուցվող ծառայությունների ավելի լայն հնարավորություններով։
Երեք բուժհաստատությունների միավորումը բժշկական կենտրոնին նույն պատճառներն ունի՝ շենքային ոչ բարվոք պայմաններ, բուժսարքավորումների պակաս և ֆինանսական խնդիրներ։ Գյումրիի ծննդատանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ներկայացրել է միավորման արդյունքում սպասվող փոփոխությունները։
Միայն Գյումրիի ծննդատան պարտքն այս տարիների ընթացքում հասել է մինչև 120 միլիոն դրամի, միավորման գործընթացի 3 ամիսներին հաջողվել է պարտքերի որոշակի մաս կրճատել։
«120 միլիոնից մոտ 15 միլիոնը ծննդատան հարկային պարտավորություններն էին, որն էս պահի դրությամբ դարձել է զրո, մենք ունեցել ենք աշխատավարձերի ուշացումներ, հիմա դա ևս չկա, մենք արդեն փակել ենք, նաև կատարել ենք հսկայական վերանորոգման աշխատանքներ»,- ընդգծել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։
Վերակազմակերպումը չի նախատեսում երեք բուժհաստատությունների տեղափոխություն, բուժպասարկումը կշարունակեն իրենց շենքերում, որոնք վերանորոգման խիստ անհրաժեշտություն ունեն։ Գյումրիի ծննդատանն արդեն որոշ աշխատանքներ կատարվել են, նորոգումներ են եղել հիվանդասենյակներում և վիրահատարաններում ։
Նախատեսում են այստեղ իրականացնել նաև բարդ ու եզակի լապարոսկոպիկ ու օնկոլոգիական վիրահատություններ, որոնք մարզում երբևէ չեն կատարվել։ Ծառայությունների որակի փոփոխության արդյունքում ակնկալում են ծնունդների թվի ավելացում։
«Անցած տարի մարտ ամսին մենք ունեցել ենք 15 ծնունդ, իսկ այս տարի մարտ ամիսը փակել ենք 41 ծնունդով, այսինքն՝ 23 ծնունդով դրական աճ միայն մարտ ամսին ենք ունեցել, իսկ եթե եռամսյակով նայենք, ապա մոտ 45 ծնունդով այս տարի ավելացել է մեր ցուցանիշը»,- նշել է Գյումրիի ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը։
Նախատեսվում է ուռուցքաբանական դիսպանսերից կենտրոն տեղափոխել միայն վիրահատական բաժանմունքը, իսկ մյուս ծառայությունները կմատուցվեն տեղում։ Օպտիմալացման ծրագիրը չի ենթադրում բուժանձնակազմերի կրճատում, ըստ Արմեն Իսահակյանի, կրճատումներ են սպասվում միայն վարչական մասում։
Բժշկական կենտրոնի հետ միավորման հաջորդ և ընթացիկ ծրագիրն արդեն վերաբերում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի գործընթացի ավարտի ժամկետ նշվում է օգոստոսը։ Արդյունքում, բոլոր ինֆեկցիոն պաթոլոգիաներով հիվանդները կկենտրոնացվեն ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ նախատեսվում է բացել նաև վերակենդանացման բաժանմունք։
Պայմանավորվածություններ կան նաև Հանրապետության կլինիկաների հայտնի մասնագետների հետ տեղում բարդ վիրահատություններ իրականացնելու ուղղությամբ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:54 28.06.2025
Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
14:44 28.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...
14:30 28.06.2025
Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերըԱվարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...
14:16 28.06.2025
Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճԱնցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...
13:58 28.06.2025
Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանցԻրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...