Թուրքիայում աճել է գերմանացի պատանդների թիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

Թուրքիայում աճել է գերմանացի պատանդների թիվը

16:01 07.04.2021

Թուրքիայում վերջին շրջանում աճել են Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների, կալանավորումների և նրանց նկատմամբ սահմանվող երկրից դուրս գալու արգելքների թիվը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Այժմ Թուրքիայում, ընդհանուր առմամբ․ Գերմանիայի 62 քաղաքացի է գտնվում անազատության մեջ: Այս մասին տվյալներ է հրապարակել Գերմանիայի արտգործնախարարությունը:

Անազատության մեջ գտնվող գերմանացիներից 38-ի համար թուրքական դատարանի և իրավապահ մարմինների կողմից երկրից դուրս գալու արգելք է սահմանվել:

Ուշագրավ է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարման շրջանում զգալիորեն աճել են նաև Թուրքիայում «ահաբեկչական համարվող կառույցի անդամ լինելու կամ այդ կառույցներին աջակցելու մեջ» մեղադրվող Գերմանիայի քաղաքացիներին կալանավորելու փորձերը: Նշվում է, որ անազատության մեջ գտնվողներից 14-ը մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ:

Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը քննադատել է Գերմանիայի ԱԳՆ-ին էրդողանական ռեժիմի պատանդ Գերմանիայի քաղաքացիների մասին տեղեկությունները թաքցնելու համար: Պատգամավորը կառավարությունից պահանջել է խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

16:00 28.07.2025

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց […] ...

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

16:00 28.07.2025

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ։ «Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար», – ասել է նա կրթական ֆորումի ընթացքում։   ...

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

15:50 28.07.2025

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ կարոտում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը: Տեսանյութը սկսվում է Ֆրանսիայի նախագահի՝ արհեստական բանականությամբ գեներացված արցունքներով, ինչից հետո ցուցադրվում են ուշագրավ դրվագներ Օլիմպիական խաղերից: Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի11-ը: pic.twitter.com/JhZ9SIBnqb — Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 26, 2025 ...

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

15:41 28.07.2025

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

Հուլիսի 28-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։ ...

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

15:30 28.07.2025

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 26-ին, 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ […] ...

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

15:21 28.07.2025

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ […] ...

BACK_TO_TOP