12:10 08.04.2021
AstraZeneca ընկերությունն աշխատում է կորոնավիրուսի դեմ իր դեղամիջոցով պատվաստվելուց հետո թրոմբոզի առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ խոսքը գնում է չափազանց հազվագյուտ դեպքերի մասին։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։
AstraZeneca-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների և առողջապահական ապրանքների կարգավորող գործակալությունը (MHRA) և Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալությունը (EMA) իրենց գնահատականն են տվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստված շուրջ 34 միլիոն պատվաստվածների շրջանում արյան թրոմբոզի չափազանց հազվագյուտ դեպքերին։
Ընկերությունը հաղորդում է, որ կարգավորող մարմինները պահանջել են պատվաստանյութի մասին տեղեկությունում փոփոխություններ կատարել և նշել թրոմբոզի առաջացման հազվադեպ կողմնակի ազդեցության մասին։ AstraZeneca-ն նաև շեշտում է, որ կարգավորող մարմիններից ոչ մեկը չի առանձնացրել այնպիսի ռիսկի գործոն, ինչպիսիք են տարիքը կամ սեռը, ինչպես նաև չի առանձնացրել նշված դեպքերի համար հստակ պատճառ։
Ընկերությունը հայտնում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հիմնվելով առկա տեղեկությունների վրա, հայտարարել է, որ պատճառահետևանքային կապը հնարավոր է, սակայն ոչ հաստատված։ ԱՀԿ-ն հավելել է, որ պատվաստման և ռիսկի հնարավոր գործոնների միջև հնարավոր կապը հասկանալու համար անհրաժեշտ են լրացուցիչ մասնագիտացված ուսումնասիրություններ։
Հիշեցնենք՝ AstraZeneca-ի պատվաստանյութի մասին եվրոպական և բրիտանական կարգավորող մարմինների կողմից տրված եզրակացություններից հետո եվրոպական մի շարք երկրներ պատվաստանյութի օգտագործման հետ կապված տարիքային սահմանափակումներ են մտցրել։
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...
10:21 11.05.2025
Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:00 11.05.2025
Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրելԱշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Դանիելա Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։ Քոլինզը 1/8 եզրափակչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) – Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն էր։ Իդեպ նա […] ...
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...