Էն զինվորին, որը փախել էր, պիտի հարց տային՝ իր ծառայության ժամանակ քանի՞ անգամ է եղել կրակային. Սամվել Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

Էն զինվորին, որը փախել էր, պիտի հարց տային՝ իր ծառայության ժամանակ քանի՞ անգամ է եղել կրակային. Սամվել Բաբայան

18:28 12.04.2021

«Ճշմարտությունը նա  է, որ ՄՈԲ են հավաքում, տանում են առաջին գիծ, ամեն տարի ՄՈԲ-ը հավաքվում է, էդ  մարդուն պիտի տանեին, ո՞ր հրամանատարի մոտ է լինելու ինքը, ոնց է լինելու և այլն: Բացի դրանից, էդ զինվորին, որը փախել էր, մինչև քրեական գործ հարուցելը պիտի հարց տային՝ իր ծառայության ժամանակ քանի՞ անգամ է եղել կրակային: Էս ամբողջը ճշտելով՝ մենք կհասկանայինք՝ ինչ պրոբլեմ ենք ունեցել»,- լրագրողների  հետ ճեպազրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք՝ ընդհանուր իրավասության դատարանում՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է  Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս վեց ամբաստանյալների գործով դատաքննությունը:

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Բաբայանը  դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, նույն գործով անցնող  բոլոր ամբաստանյալները բողոքարկել էին դատավճիռը: Վճռաբեկ դատարանը  2018 թվականի հունիսի 15-ին բեկանել էր դատավճիռը և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Այսօր դատական նիստի ընդմիջման ժամանակ Սամվել Բաբայանը լրագրողների հետ ճեպազրույցում  խոսել է  պատերազմում կրած  պարտության պատճառներից  մեկի մասին:

Մանրամասները՝տեսանյութում․

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր

13:10 06.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր

Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական […] ...

ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

13:05 06.05.2025

ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

Ազգային ժողովում մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։ «Առաջարկվում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ […] ...

Մասկը Մարսի վրա քաղաքակրթությունը անվանել է ապագայում մարդկության գոյատևման երաշխիք

13:00 06.05.2025

Մասկը Մարսի վրա քաղաքակրթությունը անվանել է ապագայում մարդկության գոյատևման երաշխիք

Մարսի վրա բնակավայրերի ստեղծումը կփրկի մարդկությանը Երկրի վրա հնարավոր աղետներից և կապահովի նրա գոյատևումը ապագայում։ Այս մասին Իլոն Մասկը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Մարսը կոլեկտիվ կյանքի ապահովագրություն է։ Վաղ թե ուշ Երկրի վրա կյանքը կոչնչացվի աստիճանաբար ընդարձակվող Արեգակի կողմից», – ասել է նա։ Մասկը հավելել է, որ մարդկությունը պետք է դառնա «բազմամոլորակային քաղաքակրթություն», […] ...

Երբ են դադարելու անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերին

12:48 06.05.2025

Երբ են դադարելու անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերին

​Երևանում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին […] ...

«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներ

12:42 06.05.2025

«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներ

Մայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածը

12:37 06.05.2025

Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածը։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։ Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարի։ Ներկայում շինհրապարակում իրականացվում են տարբեր աշխատանքներ՝ երթևեկամասի հանույթ, ավազակոպճային շերտի տեղադրում, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրում ու հիմքի բետոնացում և այլն։ Նշենք, որ ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է՝ տեղադրվել է ասֆալտբետոնե […] ...

BACK_TO_TOP