Ֆրասիացի ոստիկանները թիվը կավելանա. Մակրոնը կկատարի խոստումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Ֆրասիացի ոստիկանները թիվը կավելանա. Մակրոնը կկատարի խոստումը

12:46 19.04.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մինչ իր նախագահական ժամկետի ավարտը ևս 8 000 լրացուցիչ տեղ բացել բանտերում։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն:

«Մենք արդեն կազմակերպել ենք 7.000 տեղ, և ես կկատարեմ իմ խոստումը՝ բացել 15 000 նոր տեղ մինչ հնգամյա ժամկետիս ավարտը: Հետագայում մենք ևս 8000 տեղ կբացենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Բացի այդ, Մակրոնը խոստացել է, որ կկատարի իր խոստումը և կստեղծի 10.000 աշխաատեղ իրավապահ համակարգում: Ասել է, որ արդեն հաջողվել է 6.200 ոստիկանի և ժարդարմի ներգրավել համակարգում: Եվս 2.000  նոր տեղ էլ կբացվի այս տարվա ընթացքում: Մակրոնն ավելացրել է, որ 30 000 ոստիկանից բաղկացած ռեզերվ է ստեղծելու, իսկ ժադարմների ռեզերվը կավելանա 50 000-ով: Մինչ իր նախագահական ժամկետի ավարտը ոստիկանական համակարգը, տեխնիկան և սարքավորումները կթարմացվեն 50 տոկոսով: Կփոխվի նաև ոստիկանների համազգեստը:
«Դա նշանակում է, որ 2022 թվականին ֆրանսիացիները փողոցներում ավելի հաճախ կհանդիպեն ոստիկանների, քան 2017 թվականին: Դա հանգստացնում է մարդկանց և անհանգստացնում հանցագործներին»,- ասել է Մակրոնը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:58 27.06.2025

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

15:43 27.06.2025

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի: Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ […] ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

15:40 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Ավելիվաղ ԱԱԾ-ից հայտնել էին․ «Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի […] ...

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

15:35 27.06.2025

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ, հունիսի 25-ին՝ ժամը 21։05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են պատժի չկրած մասն ի կատար ածելու՝ դատարանի որոշումից խուսափելու համար հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի. խափանման միջոցը՝ կալանք: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: ...

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:27 27.06.2025

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […] ...

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:20 27.06.2025

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 26-ին՝ ժամը 6․30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել 58-ամյա Արմենուհի Ս.-ին: Նա մարմնական մնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP