Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում ավելի ժամանակակից ցենտրիֆուգներ է տեղադրել. ՄԱԳԱՏԷ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+13.09 oC

Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում ավելի ժամանակակից ցենտրիֆուգներ է տեղադրել. ՄԱԳԱՏԷ

11:38 22.04.2021

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում ավելի ժամանակակից ցենտրիֆուգներ է տեղադրել, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը։

ՄԱԳԱՏԷ-ն չի նշում, թե օբյեկտում քանի ժամանակակից սարք է օգտագործվում, սակայն հաղորդվում է, որ դրանց թիվն ավելի մեծ է, քանի նախկինում։

Ավելի վաղ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել էր, որ մտադիր է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոսով։ Թեհրանը նշել էր, որ այդ ուրանն օգտագործվում է ռադիոբժշկական միջոցներ ստեղծելու համար։

Ըստ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ ուրանի հարստացման մակարդակի բարձրացումը և ավելի ժամանակակից ցենտրիֆուգներ տեղադրումը կատարվել է՝ ի պատասխան Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած դիվերսիայի։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նաթանզի օբյեկտում բաշխիչ էլեկտրացանցում վթար էր տեղի ունեցել, որի հետևում, ըստ շրջանառվող լուրերի, կանգնած է Իսրայելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

22:09 26.04.2024

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

Այսօր Աղդամում կայացել է  «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […] ...

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

19:54 26.04.2024

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […] ...

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

18:58 26.04.2024

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը)»,- ասել է Բադալյանը։ ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն

18:23 26.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ ...

Իրանում կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գնալով խորանում և ընդլայնվում են

16:15 26.04.2024

Իրանում կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գնալով խորանում և ընդլայնվում են

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին։ «Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», – ասել է Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններում։ Նա երախտագիտություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարին Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ […] ...

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

11:57 26.04.2024

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։ Այս անգամ հարցի նախապատմությունը Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 25-ին ընդունված բանաձևն էր, որը կոչ է անում Եվրամիությանն ու արևմտյան գործընկերներին վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և […] ...

BACK_TO_TOP