15:47 22.04.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանին կոչ է անում մինչև հունիսի սկիզբը ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին և պատշաճ խնամք ցուցաբերել նրա առողջության նկատմամբ, մինչ նա գտնվում է անազատության մեջ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է բանաձևի տեքստում, որը հաստատվել է այսօր Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի գարնանային նստաշրջանի վերջին նիստում:
Բանաձևին կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ 26-ը, ձեռնպահ՝ 11-ը:
«Վեհաժողովը Ռուսաստանին կոչ է անում ցանկացած հանգամանքներում անհապաղ ազատ արձակել Նավալնիին մինչև հունիսին կայանալիք ԵԽ նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցով հերթական նիստը։ Մինչև Նավալնիի ազատ արձակումը կոչ ենք անում նրան տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ իր նախընտրած բժշկի կողմից հետազոտություն և բուժում, և ապահովել, որ նրա իրավունքները լիովին հարգվեն՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ներքին օրենսդրության»,- նշվում է փաստաթղթում։
ԵԽԽՎ-ի կոչը հիմնավորվում է 2021 թվականի փետրվարի 17-ին Ալեքսեյ Նավալնիի անհապաղ ազատ արձակման մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պահանջի վկայակոչմամբ:
Փետրվարի 2-ին դատարանի որոշմամբ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինվել էր իրական ժամկետով։ Բանտում նրա առողջական վիճակը վատացել էր։ Մարտի վերջին Նավալնին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով թույլ տալ, որ անկախ բժիշկները տեսակցեն իրեն: Այժմ «Նավալնիի առողջական վիճակը գնահատվում է բավարար»:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Նավալնիի հարցով մի շարք երկրների կողմից Ռուսաստանին ներկայացվող պահանջներն ուղղված են բացառապես քաղաքական իրավիճակն ապակայունացնելուն։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...