09:32 06.07.2018
«Այս հնազանդ աղջիկները դարձան ամենաանհնազանդ աղջիկներն, ովքեր փողոց էին փակում»,- Վաշինգտոնի ազգային պուրակում պատմելով հայկական թավշյա հեղափոխության մասին, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ընդգծում է՝ այս հեղափոխությունը բազմաթիվ ավանդական ստերեոտիպներ քանդեց, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Քանդվողներից մեկը դա աղջիկների անհնազադությունն էր: Ընդհանրապես, Հայաստանում ավանդաբար ընդունված է, որ աղջիկները պետք է լինեն համեստ և հնազանդ իրենց տղամարդուն, սակայն, այս դեպքում աղջիկները շուռ տվեցին հնազանդության կոնցեպցիան և նրանք ամենաշատն էին, որ անհնազանդ էին փողոցում»:
Քննարկմանը մասնակցող «հեղափոխության նկարիչ», գեղագրիչ Ռուբեն Մալայանը հիշեցնում է՝ թավշյա հեղափոխության մարտկոցը երիտասարդ սերունդն էր՝ 18-21 տարեկան երիտասարդները, ում այնուհետև մնացին նրանց ծնողները: Հայկական թավշյա կամ սիրո հեղափոխությունը դուրս է բոլոր նորմերից, նշում է Ռուբեն Մալայանը, նույնիսկ դրա հայտնի «դուխով» կարգախոսն էր տարբերվում:
«Դուխով»-ը կարծես դարձավ ազգի ժառանգություն, չնայած շատ կարծիքներ են հնչում, ասում են՝ հայերեն բառ չէ: Բայց, ամեն դեպքում, ամեն լեզու կենդանի լեզու է: Պարզ է, որ սլենգ է, գրագետ հայերեն չէ, բայց՝ կա»:
Քննարկումից հետո հավաքվածները նշում էին՝ Հայաստանի ևս մի երանգին ծանոթացան, տեսան որ հայերը ոչ միայն առաջինը քրիստոնեությունն ընդունած, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են, այլև՝ որ ունեն փայլուն երիտասարդներ:
Հայաստանի վերաբերյալ քննարկումներն անցել են Վաշինգտոնում կազմակերպված Սմիթսոնյան հաստատության փառատոնի շրջանակներում, որն այս տարի նվիրված է Հայաստանին և Կատալոնիային:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...