Որևէ պաշտոնատար անձ մեկ դրամ յուրացնելու դեպքում արդարադատության կողմից ապտակ է ստանալու․ Մխիթար Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Որևէ պաշտոնատար անձ մեկ դրամ յուրացնելու դեպքում արդարադատության կողմից ապտակ է ստանալու․ Մխիթար Հայրապետյան

10:44 06.07.2018

Նոր Հայաստանը չպետք է հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում` ով էլ լինի այդ չարաշահողը: Դե իսկ կոնկրետ Արա Վարդանյանի գործով եկեք սպասենք քննության արդյունքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այսօր սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը բազմաթիվ զանգեր է ստացել տարբեր լրատվականներից, որոնք ցանկացել են լսել իմ մեկնաբանությունը` կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալման հետ (ի դեպ, նա արդեն 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել):

Ըստ ԱԱԾ-ի` վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականների ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 միլիոն դրամ: Սակայն Արա Վարդանյանն, ըստ իր փաստաբանի, չի ընդունել մեղադրանքը: Մասնավորապես, մեղադրվող կողմն, ընդունելով, որ Վարդանյանը իսկապես հիմնադրամից հանել է այդ գումարները` անձնական նպատակներով օգտագործելու համար, այնուամենայնիվ, հայտարարել է, որ վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` այս փուլում ես կխուսափեմ գնահատական տալուց. թող քննությունը պարզի` Վարդանյանը արդյո՞ք վերադարձրել է գումարները հիմնադրամ, թե՞ ոչ: Սակայն պետք է արձանագրել, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` այն փաստը, որ Վարդանյանն օգտվել է այդ վարկային գծից, արդեն իսկ քրեորեն պատժելի է։

Այս թեմայի վերաբերյալ այժմ միայն մեկ բան կասեմ: Բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ` լինեմ ես` Մխիթար Հայրապետյանս, լինի Արա Վարդանյանը, թե որևէ այլ պաշտոնյա, մեկ դրամ յուրացնելու դեպքում արդարադատության կողմից ապտակ է ստանալու` օրենքի շրջանակներում, բայց և օրենքի ողջ խստությամբ: Նոր Հայաստանը չպետք է հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում` ով էլ լինի այդ չարաշահողը: Դե իսկ կոնկրետ Արա Վարդանյանի գործով, կրկնում եմ, եկեք սպասենք քննության արդյունքներին»,-ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/489407241524411

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP