12:43 27.04.2021
Apple-ը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում ավելի քան 430 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ, հայտնում է ընկերության պաշտոնական կայքէջը:
Վերջին 3 տարվա ընթացքում Apple-ի ներդրումը ԱՄՆ տնտեսության մեջ կազմել է 350 մլրդ դոլար: Այժմ այդ ցուցանիշը կբարելավվի 20 տոկոսով առաջիկա 5 տարվա ընթացքում: Ներդրումները ներառում են տասնյակ միլիարդներ վերջին սերնդի միկրոսխեմաների մշակման և ԱՄՆ 9 նահանգներում 5G տեխնոլոգիաների ներդրման համար, նշվում է հայտարարության մեջ: Ընկերության ղեկավար Թիմ Քուքի կարծիքով՝ ընկերության կողմից հատկացվող գումարները նպաստելու են առաջատար տեխնոլոգիաների ու արհեստական ինտելեկտի մշակմանն ու էկոլոգիապես մաքուր արտադրությանը:
Apple-ի ներդրումները հնարավորություն կտան ստեղծել 3000 նոր աշխատատեղ ինժեներիայի ոլորտում: Բացի այդ,1 մլրդ դոլար կներդրվի Հյուսիսային Կարոլինայում նոր ճամբար կառուցելու համար:
Ապրիլի 20-ին ընկերությունը ներկայացրել է նոր iPhone 12 մանուշակագույն մոդելը, վերջին սերնդի iPad Pro պլանշետը, M1 պրոցեսորով iMac համակարգիչը և խելացի AirTags-ը, որը կօգնի գտնել կորած իրերը:
08:55 06.05.2025
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըՄայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...
08:50 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 06.05.2025
Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ FigaroՖրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...
08:29 06.05.2025
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։ ...
08:22 06.05.2025
Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիրՄիացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...