Հարավային Կորեայի ամենահարուստ մարդու ժառանգները կվճարեն 10.7 մլրդ դոլար հարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Հարավային Կորեայի ամենահարուստ մարդու ժառանգները կվճարեն 10.7 մլրդ դոլար հարկ

13:33 28.04.2021

Հարավային Կորեայում Samsung ընկերության մահացած ղեկավար Լի Հոն Հիի հարազատները ավելի քան 12 տրլն վոն կամ 10 .7 մլրդ դոլար կվճարեն որպես ժառանգության հարկ, հաղորդում է ТАСС-ը:

Ժառանգներն՝ ասել են, որ մոտ 900 մլն դոլար կնվիրաբերեն որպես  բարեգործություն և 23 հազար դոլար արժեքով էլ՝ արվեստի գործեր, որոնք գնահատվում են մոտ 1.8 մլրդ դոլար: Այդ գումարները կնվիրաբերվեն վիրուսային հիվանդությունների և մանկական հազվադեպ հանդիպող հիվանդությունների ուսումնասիրմանը: Ժառանգները չեն մեկնաբանել, թե ինչպես պետք է բաժանվեն ժառանգված բաժնետոմսերը: Լի Հոն Հիի ընտանիքը պատրաստ է վճարել հարկերը մաս-մաս՝ 1/6 մասը կվճարվի մինչև ապրիլի վերջ, իսկ մնացածը՝  հինգ տարվա ընթացքում:

Հիշեցնենք՝ Լի Հոն Հին մահացել է Սեուլում, 78 տարեկանում:

Նա Հարավային Կորեայի ամենահարուստ մարդն էր և ժառանգություն է  թողել մոտ 22.5 մլրդ դոլար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Lebanon 24. Իսրայելը հարվածներ է հասցնում փախստականների տներին Լիբանանի հարավում

09:15 06.05.2025

Lebanon 24. Իսրայելը հարվածներ է հասցնում փախստականների տներին Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի մոտակայքում փախստականների մի քանի հավաքովի տների վրա: Հարձակման հետևանքով ավերվել են առնվազն չորս ժամանակավոր կացարաններ Թեյր Հարֆ շրջանում, հաղորդում է Lebanon 24 լրատվական պորտալը: Պորտալի տվյալներով՝ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է։ Ավելի վաղ հինգ մարդ վիրավորվել էր սահմանամերձ Հուլա […] ...

Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի

09:05 06.05.2025

Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի

Բունդեսթագը կքվեարկի Գերմանիայի նոր կանցլերի թեկնածությունը, ով, ինչպես սպասվում է, կլինի «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարն ընտրվում է խորհրդարանի անդամների կողմից գաղտնի քվեարկությամբ՝ առանց նախագահի առաջարկի նախնական քննարկման։ Որպես կանոն, սա խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցության թեկնածուն է։ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» ​​կուսակցության (SPD), «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​և «Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի» […] ...

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

08:55 06.05.2025

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

08:40 06.05.2025

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

Ֆրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

08:29 06.05.2025

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։   ...

BACK_TO_TOP