11:34 29.04.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նույնիսկ դաշնակից պետությունների նկատմամբ, եթե նրանք որևէ նշանակալի գործարքի մասնակցեն Ռուսաստանի պաշտպանական համալիրի հետ: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Բլինկենն ասել է օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ։
«ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները պետք է խուսափեն ռուսական զինատեսակների խոշոր գնումներից, այդ թվում՝ С-400-ի նոր խմբաքանակներից», – ասել է Բլինկենը:
Պետքարտուղարը շեշտել է, որ ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը հակասում է դաշնակցային պարտավորություններին, որոնք ստանձնել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ համաձայն 2016 թ.-ին Վարշավայում Դաշինքի գագաթնաժողովի որոշումների, որոնց մեջ է մտնում նաև ռուսական արտադրության զենքի օգտագործումից հրաժարվելը:
«Թուրքիայի կողմից С-400-ների ձեռքբերումը վտանգում է Միացյալ Նահանգների անվտանգությունն ու դաշնակիցների ռազմական տեխնոլոգիաները, ինչպես նաև խաթարում է դաշինքի համախմբումը, որի անդամ են ԱՄՆ-ն և Թուրքիան: Դաշինքի երկրների միջև փոխգործակցությունը նույնպես սպառնալիքի տակ է», – ասել է Բլինկենը:
Նա նշել է, որ նման գործարքը Ռուսաստանի պաշտպանական համալիրին թույլ է տալիս զգալի միջոցներ վաստակել, իսկ Ռուսաստանը «մուտք է գործում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերություն»:
Պետքարտուղարը հիշեցրել է, որ 2017 թ.-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է CAATSA (Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին) օրենքը և երկրորդական պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի գործընկերների դեմ:
«Շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները հետագայում խուսափեն ռուսական զենք գնելուց, ներառյալ С-400 համալիրների նոր գնումները», – շեշտել է նա:
«Հուսով եմ՝ մենք կարող ենք լուծում գտնել այս հարցին», – ավելացրել է Բլինկենը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք հասցեագրված են ՌԴ 16 կազմակերպությունների և 16 ֆիզիկական անձանց դեմ ԱՄՆ ընտրություններին միջամտելու և SolarWinds-ի միջոցով կիբերհարձակման համար:
Սպիտակ տունը նաև հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դեմ նոր ծավալուն պատժամիջոցների նախապատրաստման մասին, որոնք կարող են ազդել Ռուսաստանի կառավարության պաշտոնատար անձանց, նրանց ամուսինների և երեխաների վրա:
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...