ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի շինարարությունը կանգ է առել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+11.09 oC

ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի շինարարությունը կանգ է առել

12:40 01.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դադարեցրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի շինարարությունը, որի համար նախկին վարչակազմը գումարներ էր հատկացրել պաշտպանոթյան համար նախատեսված միջոցներից: Այժմ այդ գումարները կծախսվեն պատի շինարարության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներիի վերացման վրա։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջամալ Բրաունը:

Санкции против РФ и отмена указов Трампа. Что успел Байден за 100 дней на посту президента

Պենտագոնում նշել են, որ բոլոր գումարները կվերադարձվեն հաշիվներ, որոնցից ֆինանսավորվում է զինվորականների երեխաների համար նախատեսված դպրոցների, արտերկրում ռազմական օբյեկտների շինարարութունը: Այդ ամենի նկատմամբ այսուհետ կլինի առաջնահերթություն: Անմիջապես երդման արարողությունից հետո Բայդենը դադարեցրել էր շինարարությունը, որպեսզի 60-օրյա  մոնիթորինգ անցկացնի. այդ ժամկետը վաղուց է անցել, բայց անհայտ է՝ ավարտվե՞լ է մոնիթորինգը, թե՞ ոչ: Դեռ անցյալ տարի դեմոկրատ Բայդենը լրագրողներին ասել էր, որ մտադիր չէ շարունակել Մեքսիկայի հետ պատի շինարարությունը, որի երկարությունը 3.14 հազար կմ է: Այժմ կառուցված է 725 կմ-ն:

Հիշեցնենք՝  Թրամփն ամեն տարի այդ պատի շինարարության համար Կոնգրեսից 5 մլրդ դոլար էր խնդրում, սակայն օրենսդիրները դրանից քիչ էին հատկացնում: Հանրապետականների ու դեմոկրատների հակասությունները հանգեցրին շինարարության դադարին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

08:55 06.05.2025

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

08:40 06.05.2025

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

Ֆրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

08:29 06.05.2025

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։   ...

Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիր

08:22 06.05.2025

Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիր

Միացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

08:11 06.05.2025

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

Սենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...

BACK_TO_TOP