Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ավետիսն ու Ռոլանդը հավատում են, որ շուտով քայլելու են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ավետիսն ու Ռոլանդը հավատում են, որ շուտով քայլելու են

20:06 29.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նորաբաց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», որն ստեղծվել է Երևանի  պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ հանրապետության նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:    
 
Հանրապետության նախագահը պաշտպանության նախարարի, բժշկական համալսարանի ռեկտորի և ծրագրին մասնակցած բարերարների ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում: Նախագահը այստեղ էր եղել նաև անցած տարվա հուլիսին, երբ դեռ միայն կենտրոնը ստեղծելու գաղափարը և շենքի դատարկ պատերը կային: Այս ամենն արվել է հինգ ամսում: Հիմա այստեղ վերականգնողական համալիր է, միակը նաև տարածաշրջանում: Արդյո՞ք այլևս կարիք չի լինի վերականգնողական խնդիրներ ունեցող զինվորականներին ուղարկել արտերկիր: 
 

«Այսուհետ նման խնդիր չի լինի: Վերականգնողական բուժման կարիք ունեցողները կբուժվեն Հայաստանում: Այլ է հարցը, որ  վիրահատությունների տեսակներ լինեն, որոնք չեն կատարվում Հայաստանում:  Բայց դա վերականգնողական բուժման հետ կապ չունի»,- նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

 
Զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, այստեղ լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր: Ինչ վերաբերում է բժշկական սարքավորումներին, ապա դրանք աշխարհում լավագույններից են: Այդպիսի նոր սարքերից մեկի հեղինակն էլ է այստեղ՝ Ջո Հայդերը, որը նույնպես շարժողական խնդիրներ ունի:  Ջո Հայդերի խոսքով՝ իր ստեղծած «Զերո-Ջի» սարքը ներկայումս կա ԱՄՆ և Եվրոպայի լավագույն վերականգնողական կենտրոններում: Նախագահը երախտագիտություն է հայտնում դոկտոր Հայդերին,  իսկ մինչ այդ՝ նաև ծառայության ժամանակ վիրավորված տղաներին ու հորդորում նույնպիսի կամք ցուցաբերել նաև բուժման ընթացքում:
 
 
 
Շատերն ապրիլյան պատերազմի ժամանակ են վիրավորվել: Ավետիսը նրանցից մեկն է: Վիրավորում է ստացել ապրիլի 4-ին, երբ վեց հոգանոց խմբով գնացել են հարևան դիրքում զոհված տղաների դիերը բերելու և մտել մարտի մեջ: Գնդակը դիպել է ծնոտին: 

«Ծնոտիցս մտել է ողնաշար, ամբողջ ողնուղեղս ջնջխված է: Սկզբնական շրջանում միայն աչքերս էի շարժում, հիմա ձեռքերս, ոտքերս: Նույնիսկ օգնելով քայլ եմ քցում: Էդքան առաջընթաց կա»,- ասում է Ավետիսը:  

Ավետիսի վնասվածքները եղել են  կյանքի հետ անհամատեղելի: Այդ իրավիճակներից գրեթե դուրս չեն գալիս, բայց նա դուրս է եկել: 7 ամիս մնացել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ հիմա արդեն քայլում է, թեկուզ դժվարությամբ ու սարքի միջոցով: Հարցնում եմ՝ արդյո՞ք հավատում է, որ ինքնուրույն է քայլելու:  Պատասխանում է.

«Անպայման, շուտով: Ես էլ գիտեմ, որ շուտով պետք է քայլեմ»:  

Սեղմում եմ 21-ամյա Ավետիսի դեռ չբացվող ձեռքը ու հասկանում, որ խոսքերի մեջ միայն ցանկություն չէր, այլև մեծ կամք:   

 
 

Իսկ մյուս սենյակում արդեն Ռոլանդի հետ ենք հանդիպում: Ռոլանդը  վիրավորվել է Թալիշում, դարձյալ ապրիլի 4-ին: 

«Մենակ սիրտս է աշխատել, մնացած բոլոր  օրգաններս վնասված են եղել՝ լյարդ, աղիներ, թոքեր: Արհեստական շնչառության սարք են միացրել, որ կարողանամ վիրահատության ժամանակ շնչել»,- պատմում է  Ռոլանդը: 

Իմ խնդրանքով բեկորային վնասվածքների ու վիրահատությունների սպիներն է ցույց տալիս:  12 վիրահատություն է տարել, հետո մի քանի ամիս բուժվել Ռուսաստանի Դաշնությունում: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է ընթանում բուժումը: 

«Կախված է իմ օրգանիզմից, իմ պարապմունքներից, ինչպես կտրամադրվեմ: Գիտեմ, որ քայլելու եմ:  1.5 տարում սկսել եմ ոտքերս զգալ, կողիս մկանները զգալ, մեջքս նորմալ զգալ»,- ասում է Ռոլանդը: 

Բուժվելուց հետո դարձյալ գնալու է գյուղ, շարունակելու է աշխատել: Տրակտորիստ է 20-ամյա  Ռոլանդը: Ասում է, որ  մասնագիտությունը շատ է սիրում:  Հարցնում եմ՝ սիրած աղջիկ ունե՞ս: 

«Դա հետո, երբ դուրս գամ այս ամենի միջից»,- պատասխանում է Ռոլանդը: 

  

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում

20:56 21.08.2025

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք։ Նրանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 033-78-78-45 հեռախոսահամարներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:47 21.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

20:38 21.08.2025

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

20:26 21.08.2025

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

20:17 21.08.2025

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

20:09 21.08.2025

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...

BACK_TO_TOP