Իրավապահները փորձում են կալաբրիական մաֆիայի «վերջը տալ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+11.09 oC

Իրավապահները փորձում են կալաբրիական մաֆիայի «վերջը տալ»

19:20 06.05.2021

 Մայիսի 5-ի վաղ առավոտյան իրավապահները 80 խուզարկություն են կատարել Իտալիայում և Գերմանիայում: Մի քանի անձ կալանավորվել է, նրանց կասկածում են կալաբրիական մաֆիայի հետ կապ ունենալու համար:

Մոտ 3 տարի տևած նախաքննությանը հաջորդած  հատուկ օպերացիային մասնակցել է 800 իրավապահ: Լայնամասշտաբ գործողությունն ուղղված է եղել մի խմբավորման դեմ, որը կապ է ունեցել կալաբրիական մաֆիայի  հետ, հաղորդում են Կոնստանցայի և Ռավենսբյուկի ոստիկանությունները:

 Պլատինա անունը կրող օպերացիայի ժամանակ կատարվել է 46 խուզարկություն գերմանական Բադեն-Վյուրստեմբերգ, Բավարիա, Հյուսիսային Ռեյն, Հեսսեն շրջաններում և 41 խուզարկություն իտալական Պյեմոնտ, Կալաբրիա, Սարդինիա շրջաններում: Իտալիայում մոտ 30 կալանքի սանկցիա է տրվել: Մի քանիսը կալանավորվել են: Առգրավվել են կանխիկ գումար, փաստաթղթեր, հեռախոսներ, թմրանյութ, թանկարժեք իրեր մոտ 6 միլիոն եվրո արժեքով:

 Ձերբակալվածներին կասկածում են Նիդեռլանդներից Իտալիա մի քանի հարյուր կգ կոկաինի ապօրինի շրջանառության, մաքսանենգության մեջ: Բացի դրանից՝ գերմանական խմբին կասկածում են Իտալիայի և Գերմանիայի ռեստորաններ մթերք մատակարարելու ժամանակ մեծամասշտաբ հարկեր թաքցնելու մեջ: Իտալական մաֆիոզ Նդրանգետա խմբավորման հետքերը Թուրինի դատախազության կարծիքով հասնում են մինչև Ռումինիա և Իսպանիա: Նախատեսվում են խուզարկություններ նաև այնտեղ:

1897 թվականին Կալաբրիայում հիմնված Նդրանգետա կազմակերպությունը համարվում է աշխարհի խոշորագույն և ազդեցիկ մաֆիոզ խմբավորումներից մեկը: Այն գործում է նաև Գերմանիայի տարածքում: Այդ խմբավորման անդամ է ավելի քան 10.000 մարդ, նրանք բոլորը զբաղվում են թմրանյութերի, զենքի շրջանառությամբ ու փողերի լվացմամբ, ներգրավված են շինարարական ու տնտեսական այլ ոլորտներում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

08:55 06.05.2025

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

08:40 06.05.2025

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

Ֆրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

08:29 06.05.2025

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։   ...

Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիր

08:22 06.05.2025

Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիր

Միացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

08:11 06.05.2025

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

Սենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...

BACK_TO_TOP