22:37 09.05.2021
Ամերիկացի նեյրոկենսաբանները հայտարարել են, որ ալկոհոլը ոչ թե օքսիդանում է լյարդում, ինչպես նախկինում էին կարծում, այլ հենց ուղեղում, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Արդյունքում տուժում են այն հատվածները, որոնք պատասխանատու են կոորդինացիայի, հիշողության և զգացմունքների վերահսկման համար: Ընդ որում, դեգրադացիան շարունակվում է նաև ալկոհոլից լիովին հրաժարվելուց հետո:
Մկների վրա կատարված հետազոտությունների տվյալների հիման վրա հետազոտողները ենթադրում են, որ էթանոլը հաղթահարում է հեմատոէնցեֆալիտիկ պատնեշը, որն իրենից ներկայացնում է ֆիզիոլոգիական «ֆիլտր» արյունատար և կենտրոնական նյարդային համակարգերի միջև, և անմիջապես հայտնվում է ուղեղում։ Այնտեղ այն վերածվում է ացետատի՝ առաջացնելով կոորդինացիայի խախտումներ։
Բացի կոորդինացիայից, ալկոհոլը, հատկապես կանոնավոր օգտագործման դեպքում, վնասում է հիշողության կենտրոնը և ուղեղի աշխատանքն ամբողջությամբ։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները։ Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շաբաթական 140 գրամից ավելի սպիրտային ըմպելիքի օգտագործումն ազդում է ուղեղի աշխատանքի վրա, հիպոկամպի վրա, որը պատասխանատու է կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետի անցման համար։
Շաբաթական 1 շշից ավելի գարեջուր օգտագործող կամավորներն ավելի դժվարությամբ են հաղթահարել հիշողության և կողմնորոշման հետ կապված առաջադրանքները։
Իսկ Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ ալկոհոլի չարաշահումը բարձր տարիքում կարող է հանգեցնել դեմենցիայի։
Գերմանացի, իսպանացի և իտալացի գիտնականների տվյալներով՝ ալկոհոլը շարունակում է վնասել ուղեղը նույնիսկ վերջին կաթիլի օգտագործումից մեկուկես ամիս անց։
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...