Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին. որո՞նք են Կազմակերպության կանոնակարգով նախատեսվող հետագա քայլերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+36.09 oC

Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին. որո՞նք են Կազմակերպության կանոնակարգով նախատեսվող հետագա քայլերը

22:57 13.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:

Ներկայացնում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի մասին կանոնակարգով նախատեսվող առանցքային դրույթները (ոչ պաշտոնական թարգմանություն):

Մասնավորապես, կանոնակարգը սահմանում է ճգնաժամային իրավիճակների կանխարգելման (կարգավորման) առաջարկների և ՀԱՊԿ անդամ երկրներին անհրաժեշտ օժանդակության տրամադրման, ինչպես նաև համապատասխան որոշումներ կայացնելու մեխանիզմի պատրաստման գործառույթները:

Ըստ այդմ, համատեղ գործողությունների վերաբերյալ ճգնաժամային իրավիճակները կանխելու համար որոշումների ընդունումն իրականացվում է համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, Հավաքական անվտանգության պայմանագրի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության, ՀԱՊԿ-ում կնքված այլ միջազգային պայմանագրերի: Սույն Կանոնակարգով նախատեսվում է պաշտպանել ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությունը, կայունությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև համատեղ հակազդեցություն ցուցաբերել կոլեկտիվ անվտանգության մարտահրավերներին և վտանգներին:

Կանոնակարգի 1.3 կետի համաձայն՝ սույն Կանոնակարգի նպատակների համար դրանում օգտագործված տերմինները նշանակում են.

«Ճնաժամային իրավիճակ» – ՀԱՊԿ անդամ մեկ կամ մի քանի երկրներում իրավիճակի աճող սրացում, որն ուղղակիորեն սպառնում է նրա (նրանց) անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և կարող է ՀԱՊԿ անդամ պետությունների անհրաժեշտ օժանդակության բացակայության պայմաններում բերել այդ երկրի (երկրների) կողմից գործառույթները կատարելու անկարողությանը և (կամ) կոլեկտիվ անվտանգության տարածաշրջանի ապակայունացմանը:

«Առաքելություն» – անդամ պետությունների մասնագետների խումբ, որը բաղկացած է ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներից, որոնք նշանակվել են սույն Կանոնակարգի համաձայն և ժամանակավորապես ուղարկվում են ճգնաժամային գոտի՝ իրավիճակը վերահսկելու, իրավիճակին տեղում ծանոթանալու և Կազմակերպության կողմից՝ ճգնաժամային իրավիճակը կանխելուն (հանգուցալուծմանն) ուղղված հետագա քայլերի մասին առաջարկություններ մշակելու, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով։

«Համալիր օպերատիվ-կանխարգելիչ գործողություն» – Ներքին գործերի մարմինների (ոստիկանության), անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների կողմից համատեղ և մեկ պլանի համաձայն իրականացվող օպերատիվ-որոնողական, վերահսկողական, կանխարգելիչ և այլ միջոցառումների շարք՝ Ներքին գործերի մարմինների և հատուկ ծառայությունների, սահմանապահ գերատեսչությունների և այլ պետական մարմինների կողմից՝ համաձայն իրենց ազգային օրենսդրության:

Ճգնաժամային իրավիճակը կանխելու (լուծելու) համատեղ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների պատրաստումն իրականացվում է ՀԱՊԿ իրավասության ներքո՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի կողմից, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, Մշտական խորհրդի, ՀԱՊԿ անդամ պետությունների մարմինների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ միասին, որոնց պաշտոնական բողոքարկման հիման վրա քննարկվում է համատեղ միջոցառումների անցկացման հարցը:

Կանոնակարգն ընդգծում է, որ ճնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առկայության դեպքում այն կանխելու (կարգավորելու) համար համաձայնեցված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ցանկացած անդամ պետության առաջարկով, անմիջապես՝ ոչ ուշ, քան Խորհրդի նախագահին դիմելուց հետո երեք օրվա ընթացքում, գործի է դրվում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը: Ընդ որում՝ Խորհրդի արտահերթ նստաշրջանները, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համապատասխան նիստերը կարող են անցկացվել տեսակոնֆերանսի ձևաչափով:

Խորհուրդը, ՀԱՊԿ անդամ մեկ կամ մի քանի պետությունների, որի (որոնց) տարածքում առաջանում է ճգնաժամային իրավիճակ, պաշտոնական դիմումի հիման վրա որոշում է կայացնում օգնություն տրամադրել և (կամ) իրականացնել այլ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ է համարում իրավիճակը կայունացնելու համար:

Ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների դեպքում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարիների խորհուրդը նախապատրաստում է ճգնաժամային իրավիճակը կանխելու (կարգավորելու) քաղաքական միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում լիազորված անձի նշանակման և նրա մանդատի վերաբերյալ:

Ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախադրյալների դեպքում Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի գործառույթներն են.

– Կոմիտեն ՀԱՊԿ օժանդակ մարմինների հետ միասին մշակում և առաջարկություններ է ներկայացնում Խորհրդի քննարկմանը՝

1) ճգնաժամային իրավիճակի կանխարգելմանը (լուծմանը) ուղղված միջոցառումների իրականացման մասին, ներառյալ հումանիտար և նյութատեխնիկական օգնության տրամադրումը.

2) համապարփակ օպերատիվ և կանխարգելիչ գործողությունների իրականացման մասին:

– Բարդ գործառնական և կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար՝

1) առաջարկություններ է ներկայացնում Խորհրդին Առաքելության կազմի, դրա խնդիրների և ճգնաժամային գոտում տեղակայման վերաբերյալ,

2) համակարգում է ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերը ՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի կանխմանը (կարգավորմանը):

Կանոնակարգի 3.6 կետի համաձայն՝ Ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առաջացման դեպքում Պաշտպանության նախարարների խորհուրդն Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հետ միասին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ կոլեկտիվ որոշումներ կայացնելու և իրականացնելու կարգի կանոնակարգի համաձայն, մշակում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուժերի և միջոցների կազմի, ժամկետի, տեղակայման և օգտագործման վերաբերյալ առաջարկներ, որոնք անհրաժեշտ են.

– ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար,

– ՀԱՊԿ մեկ կամ ավելի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը կանխելու կամ հետ մղելու համար,

– ՀԱՊԿ անդամ պետություններում բռնի գործողությունների կանխարգելման, զսպման և դադարեցման համար:

Խորհրդի, Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների խորհուրդների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի քննարկմանը ներկայացված փաստաթղթերի նախագծերն ուղարկվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից «Շատ հրատապ» և «Հույժ հրատապ» կնիքով և տեղեկացվում են համապատասխան պաշտոնատար անձանց ստանալուց անմիջապես հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

15:51 18.07.2025

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է ներկայացրել․ «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

15:35 18.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

Բացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

15:32 18.07.2025

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

Իսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:20 18.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

15:11 18.07.2025

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...

SHANTNEWS

15:00 18.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP