Թերեզա Մեյն սպառնացել է հեռացնել ԱԳ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

Թերեզա Մեյն սպառնացել է հեռացնել ԱԳ նախարարին

08:08 07.07.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել իշխող  «Պահպանողական կուսակցությանը» միավորվել և շարժվել Բրյուսելի հետ գործարքի կնքման ուղիով։

Վարչապետն սպառնացել է հեռացնել պաշտոնից արտգործնախարար Բորիս Ջոնսոնին, եթե նա փորձի խափանել Brexit-ի հարցով գործարքը։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Մեյը դիմել է պահպանողականներին այն նախարարների հրաժարականի մասին հայտարարությամբ, ովքեր դժգոհություն կարտահայտեն՝ կապված ԵՄ-ի հետ իր բանակացային պլանի հետ։

«Մինչ մենք մշակում էինք մեր քաղաքականությունը Brexit-ի հարցով, ես թույլ եմ տվել իմ գործընկերներին արտահայտել իրենց անհատական հայացքները։ Այդ առաջարկի շուրջ համաձայնության ձեռքբերումը նշանակում է, որ իրադրությունն այլ է, և որ հավաքական պատասխանատվությունը լիովին վերականգնված է»,-ասել է Մեյը։

Խոսքը փաստաթղթի մասին է, որն առաջարկում է ազատ առևտրի գոտու և արդյունաբերական ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքի ցուցակի ստեղծում, որոնք չեն հայտնվի ապագա սահմանափակումների ներքո։

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս կգա 2019 թվականի մարտի 29-ին։ Նման որոշան օգտին է քվեարկել քաղաքացիների 51,9%-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

22:29 21.08.2025

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

22:25 21.08.2025

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

22:19 21.08.2025

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

Կադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:   ...

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

22:14 21.08.2025

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

Օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու […] ...

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

22:07 21.08.2025

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա, հաղորդում է Cope-ը: Բրազիլացին ակումբի նախագահի ամենասիրելի ֆուտբոլիստներից է: Պերեսն ուզում է, որ նա մնա ու պայքարի մեկնարկային կազմում տեղի համար: Ամեն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից, Պերեսը չի կանգնի նրա ճանապարհին: ...

SHANTNEWS

22:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP