Մորեխ, սկավառակ և գորգ-դիմանկար. համաշխարհային առաջնորդների զվարճալի նվերները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

Մորեխ, սկավառակ և գորգ-դիմանկար. համաշխարհային առաջնորդների զվարճալի նվերները

12:38 07.07.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը՝ հուլիսի 6-ին, ժամանել է Հյուսիսային Կորեա: Ընդ որում, ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նա դատարկաձեռն չի եկել: Կորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ Պոմպեոն հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինին պետք է փոխանցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նվերը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդները հանդիպման ժամանակ խոսել են այն մասին, որ Թրամփը Կիմ Չեն Ինին մարդ-հրթիռ է անվանել՝ նկատի ունենալով թե նրա ռազմական նկրտումները, թե Էլթոն Ջոնի համանուն երգը: Պարզվել է, որ Կիմ Չեն Ինը երբեք չի լսել այդ երգը: Արդյունքում Թրամփը որոշել է նրան նվիրել այդ երգի սկավառակը, որպեսզի իր գործընկերն այդ բացը լրացնի:

Կիմ Չեն Ինը առաջին ղեկավարը չէ, որ սկավառակ է նվեր ստանում: 2009 թ. Բարաք Օբաման՝ ԱՄՆ նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունին DVD-սկավառակ նվիրեց, որում իր սիրելի ամերիկյան ֆիլմերն էին: Ակնհայտ է՝ անգլիացիներն այդ նվերն ըստ պատշաճի չգնահատեցին: Բացի այն, որ այս նվերը պատասխան էր բրիտանացիների տված՝ անհամեմատ ավելի արժեքավոր նվերին, այն նաև բացարձակ անօգուտ նվեր էր. Միացյալ Թագավորությունում այլ տարածքների արտադրանք սկավառակների սահմանափակում կա, և Օբամայի նվիրած սկավառակները պարզապես մնացին դարակում:

1997 թ. օգոստոսին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Բիլ և Հիլարի Քլինթոններին նվիրեց գորգ՝ նրանց դիմանկարներով: ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ դեմքերը տեղավորված էին մեծ սրտի կենտրոնում: Նվերի հեղինակը ադրբեջանցի նկարիչ Քամիլ Ալիևն էր:

Հիլարի Քլինթոնը ևս պատմության մեջ անմահացավ իր նվերով, թեպետ չնայած ամերիկյան ջանքերին՝ նվերն առանձնապես մեծ գնահատանքի չարժանացավ:
2009 թ., լինելով ԱՄՆ պետքարտուղար, Հիլարի Քլինթոնը այցելեց Մոսկվա, նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին նվիրեց մի բան, որ խորհրդանշում էր երկու երկրների նոր՝ բարեկամական փուլը: Նվերը կարմիր կոճակ էր, որի վրա գրված էր reset, այն է՝ սառը պատերազմի ժամանակներից ի վեր եղած վիրավորանքները մոռանալու և նոր էջից սկսելու առաջարկ: Սակայն պարզվել է՝ ամերիկացիները թարգմանության ժամանակ սխալ են թույլ տվել և արդյունքում կոճակի վրա վերբեռնում-ի փոխարեն գրվել է գերբեռնում:

2002 թ., երբ բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդն առաջին անգամ ցույց տվեց իր կառավարման շրջանում ստացած նվերները, հանրությունը անսպասելի մի նվեր հայտնաբերեց:
Տարբեր ժողովուրդների ազգային, թանկարժեք ապրանքների կողքին Բուքենգհեմյան պալատում կարելի էր տեսնել գինու սառեցման մեծ հարմարանք՝ պատրաստված պողպատից և սևրյան ճենապակուց. այն մորեխի տեսք ուներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

22:25 21.08.2025

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

22:19 21.08.2025

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

Կադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:   ...

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

22:14 21.08.2025

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

Օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու […] ...

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

22:07 21.08.2025

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա, հաղորդում է Cope-ը: Բրազիլացին ակումբի նախագահի ամենասիրելի ֆուտբոլիստներից է: Պերեսն ուզում է, որ նա մնա ու պայքարի մեկնարկային կազմում տեղի համար: Ամեն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից, Պերեսը չի կանգնի նրա ճանապարհին: ...

SHANTNEWS

22:00 21.08.2025

SHANTNEWS

Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

21:55 21.08.2025

Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

Օգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ […] ...

BACK_TO_TOP