ԱՄՆ ընկերություններին 90 օր են տրամադրել չինական ապրանքները մաքսատուրքերից ազատելու մասին հայտ ներկայացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ ընկերություններին 90 օր են տրամադրել չինական ապրանքները մաքսատուրքերից ազատելու մասին հայտ ներկայացնելու համար

14:39 07.07.2018

Ամերիկյան ընկերությունները 90 օր ժամանակ ունեն՝ հայտ ներկայացնելու ներմուծվող ու իրենց գործունեության իրականացման համար անհրաժեշտ չինական ապրանքները հուլիսի 6-ին սահմանված մաքսատուրքերից ազատելու համար։ Այդ ժամկետը սահմանել են ԱՄՆ իշխանությունները: Այս մասին ասվում է առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի աշխատասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ժամկետն ավարտվելու է 2018-ի հոկտեմբերի 9-ին:

«Յուրաքանչյուր հարցման համար որոշում կայացնելիս ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմը բանակցություններում կարող է դիտարկել այն հարցը՝ արդյոք տվյալ արտադրանքը հասանելի է Չինաստանի սահմաններից դուրս, արդյոք  լրացուցիչ մաքստուրքերը լուրջ տնտեսական վնաս կհասցնեն հարցումը ներկայացրած անձի կամ ԱՄՆ շահերին, ու արդյոք տվյալ արտադրանքը ռազմավարական տեսակետից կարևոր նշանակություն ունի, թե այն կապակցված է Չինաստանի արդյունաբերական զարգացման այնպիսի ծրագրերի հետ, ինչպիսիք են «Պատրաստված է Չինաստանում-2025»,- նշված է փաստաթղթում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

22:25 21.08.2025

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

22:19 21.08.2025

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

Կադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:   ...

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

22:14 21.08.2025

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

Օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու […] ...

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

22:07 21.08.2025

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա, հաղորդում է Cope-ը: Բրազիլացին ակումբի նախագահի ամենասիրելի ֆուտբոլիստներից է: Պերեսն ուզում է, որ նա մնա ու պայքարի մեկնարկային կազմում տեղի համար: Ամեն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից, Պերեսը չի կանգնի նրա ճանապարհին: ...

SHANTNEWS

22:00 21.08.2025

SHANTNEWS

Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

21:55 21.08.2025

Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

Օգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ […] ...

BACK_TO_TOP