Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ

14:57 19.05.2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հյուրընկալվել է Ոստիկանության կրթահամալիրում և հանդիպում ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ողջույնի խոսքում նշել է.

«Վստահ եմ Ձեզ բազմիցս ներկայացվել է այն նպատակը, ռազմավարական միտքը ու նշանակությունը, որ մենք դնում ենք բարեփոխումների, մասնավորապես՝ ոստիկանության բարեփոխումների մեջ: Ուզում եմ որ և՛ մենք, և՛ դուք անկեղծ հավատանք այդ ռազմավարական նպատակներին, որովհետև եթե մենք չպատկերացնենք դեպի ուր ենք գնում և ինչ նպատակ ունենք, մեր ցանկացած բարեփոխումից բխող գործողություն կլինի ձևական, ինչը մասնավորապես ոստիկանության պարագայում ուղղակի կլինի անիմաստ: Վստահ եմ, որ մենք հավատում ենք այդ նպատակին, և այս բարձր դերը, որ դուք ունեք այդ նպատակին հասնելու գործընթացում ամենից կարևորն է:

Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանվածության մասին, մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ մեր ընկալումները պետք է լինեն արդիական, որովհետև մարդու իրավունքներն էլ են դինամիկ: Գործիքակազմը, որով մենք դրան կհասնենք պետք է լինի արդի, նոր ու զարգացող: Իհարկե, բավականին հեշտ է դասական իմաստով նկարագրել մարդու իրավունքները թղթի վրա և ընդունել այն որպես իրավական ակտ, բայց եթե այդ նպատակն իրականացող չլինի, գործիք ու կառույց չլինի, որը ի վերջո այդ իրավունքի պաշտպանության դրսևորումն է, ապա այդ օրենսդրությունն իր իմաստն արագ կկորցնի: Ես սա ասում եմ, որպեսզի ընդգծեմ ու կարևորեմ ձեր դերը մեր անելիքներում և ձեր դերը երկրի համար:

Երկրորդ խնդիրը, որ այդ իմպլեմենտացիան իրականացնող կառույցը պետք է լինի արդյունավետ: Եվ երրորդ՝ շատ կարևոր հարց: Վստահ եղեք, որ հանցավորության և հանցագործության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մարդու իրավունքների պաշտպանությունն է՝ մարդու գույքային, սոցիալական, ազատության իրավունքները պաշտպանելով՝ մենք նեղացնում ենք հանցավորության շարժառիթների շրջանակը: Այնպես որ, դուք շատ ավելի կարևոր մանդատ ունեք:

Այս մեր նոր կոնցեպտի իրականացնողը դուք եք լինելու: Ձեր հաջողությունը կլինի բոլորիս հաջողությունը: Մարդիկ բարեփոխումներին հավատալու ցանկություն ունեն, որը բավարարված կլինի, եթե միասին իրականացնենք այն, ինչ ծրագրել ենք իրականացնել»:

Մհեր Գրիգորյանն իր ելույթն ավարտել է երախտիքի խոսքերով՝ նշելով, որ պարեկային ծառայությունը մեծ նշանակություն ունի երկրի ապագայի համար: Ելույթի ամփոփումից հետո հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին, սպասվող բարեփոխումներին և օրենսդրական փոփոխություններին:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին անդրադառնալիս կարևորել է մասնավորապես պարեկային ծառայության արդյունավետությունը, որից էլ կախված կլինի հասարակական ընկալումը, քանի որ հասարակությունը պատշաճ վերաբերմունք կցուցաբերի մի ծառայության հանդեպ, որը իրականում բարձրացնում է հասարակության պաշտպանվածությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP