14:57 20.05.2021
Կառավարությունը հաստատել է Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար, ինչպես նաև առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումների իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25 տոկոսը: Ըստ 2017թ. տվյալների` ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է մոտ 80 տոկոս: Ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ մահացությունը հանրապետությունում կազմում է 18.6 տոկոս: Մահացության, հիվանդացության և հաշմանդամության բարձր մակարդակների համար պատասխանատու հիվանդությունների (սիրտ-անոթային հիվանդություններ, նորագոյացություններ, մահվան արտաքին պատճառներ, շնչառական և մարսողական համակարգերի հիվանդություններ) զարգացման ռիսկի գլխավոր գործոնները կապված են ապրելակերպի և վնասակար վարքագծային սովորությունների հետ:
Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու ռազմավարական ուղղություններն են՝ առողջության ամրապնդմանը նպաստող և անառողջ սնուցման սահմանափակմանն ուղղված քաղաքականության մշակում և օրենսդրության կատարելագործում, ՈՎՀ-ով առաջացման ռիսկի գործոնների ազդեցության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, երեխաների և դեռահասների առողջ ապրելակերպին ուղղված համալիր միջոցառումների իրականացում, առողջ ապրելակերպի զանգվածային տարածման ուղղված բարենպաստ պայմանների ստեղծում: Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող անձանց թվաքանակի նվազեցում ու առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի բարձրացում, ռիսկերին ենթարկվող անձանց թվի նվազեցում` առողջ սննդի օգտագործման, ֆիզիկական ակտիվության, ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահումների վնասակարության վերաբերյալ իրազեկության բարձրացման շնորհիվ, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում:
12:53 03.05.2025
Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվենԱվստրալիայում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ՝ նոր դաշնային խորհրդարանի ընտրության համար։ Քվեարկության արդյունքներով կորոշվեն 76 սենատորներից 40-ի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի 150 անդամների անունները։ Սենատի անդամներն ընտրվում են վեց տարով, իսկ խորհրդարանի ստորին պալատի անդամները՝ երեք տարով։ Ավստրալիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընթացիկ ընտրություններում օրենսդիր մարմնի երկու պալատներում տեղերի համար պայքարում է 1456 քաղաքական գործիչ։ Նրանցից 330-ը կպայքարեն […] ...
12:44 03.05.2025
Պատանիների և երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը կմրցի նաև Հայաստանի երկու մարզիկՊատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: «Երևանի ժամանակով 22:30-ին պատանիների 96 կգ քաշի A ենթախմբում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը: Իսկ կեսգիշերն անց` ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
12:33 03.05.2025
Ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում հիմնական ձեռքբերումներըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որպես պատվիրակության անդամ, Ժնևում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ՀՀ կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը․այն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ […] ...
12:24 03.05.2025
Պատվաստումների շնորհիվ ՀՀ-ում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է․ ԱՆԻմունականխարգելման շաբաթվա շրջանակում իրականացված մի շարք միջոցառումներն ու տեղեկատվական արշավներն ամփոփվեցին երկօրյա դասընթաց- սեմինարով: Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, իմունականխարգելման և պատվաստանյութերի թեմաների լուսաբանման վերաբերյալ դասընթաց է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, հայտնում են նախարարությունից։ ««Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Դրանց շնորհիվ է, որ աշխարհում էլիմինացված է բազմաթիվ կյանքեր խլած բնական […] ...
12:14 03.05.2025
Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին»։ ...
12:04 03.05.2025
Վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում գրել է․ «Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ: Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը Հայաստանը նշանակալի նվաճումներ է գրանցել, այդ թվում՝ «Մամուլի ազատության ինդեքս» […] ...