16:37 24.05.2021
Ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք՝ դա մեկ անգամ արդեն դատական երեք ատյաններով անցած «Իգլայի» հայտնի գործն է, որով Սամվել Բաբայանի և մյուսների նկատմամբ կար դատավճիռ, սակայն այն բողոքարկվեց, և Վճռաբեկ դատարանը գործն ուղարկեց Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Դատավոր Գագիկ Պողոսյանը լրատվամիջոցներին տեսանկարահանում թույլատրում է միայն 10 րոպե: Այսօրվա դատական նիստին ցուցմունք են տվել վկաները: Վկա Սուսաննա Հարությունյանը դատարանին պատմել է, որ 2017-ին եղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Էջմիածնի նախընտրական շտաբի աշխատանքների համակարգողը, Սամվել Բաբայանին վաղուց է ճանաչում, իսկ մյուս ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանին գիտի՝ որպես նրա ընկերոջ։
Սուսաննա Հարությունյանը դատարանին հայտնեց, որ իր դիրքորոշմամբ՝ Սամվել Բաբայանի դեմ այս քրեական գործը շինծու է․
«Ես ճանաչում եմ «Իգլայի» իրական տիրոջը՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը, որի որդին՝ Ռոբերտ Աղվանյանը, հետո ուզել է «Իգլա»-ն վաճառել, նյութական ծանր վիճակում է եղել։ Եթե ես ավելի շուտ իմանայի, որ «Իգլա»-ի տերը Երվանդ Աղվանյանն է, ավելի շուտ կասեի։ Նա պատերազմի ժամանակ զենք բերելու համար մեծ գումարներ էր տալիս, իրենց տանը կարող էր զենք լինել։ Բոլորը գիտեին, որ նա զենք էր բերում ու տալիս էր ազատամարտի համար։ Եթե այն ժամանակ հարցնեին, կիմանային, որ ոչ թե մեկ, այլ երկու «Իգլա» է եղել իր մոտ, որոնք անպիտան են եղել, դրա համար չեն տարել կռվի, պահել են իրենց տանը։ Հետո քաղաքապետը մահացավ, նրա տղան էլ մտածեց, որ «Իգլա»-ները ծախի, փող աշխատի։ Առիթը գտան էլի․․․ Պնդում եմ, որ այս գործը Սամվել Բաբայանի վրա սպիտակ, սիրուն թելով «կարած» գործ է: Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ շատացրել է մեր տարածքները, նա ամենաաղքատ գեներալն է»,- ասաց վկան:
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն դրդելու, փոխադրելու և պահելու, նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու համար:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...