ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Արգենտինայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+21.09 oC

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Արգենտինայի դեսպանին

15:17 26.05.2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ և արգասաբեր գործունեություն մաղթեց. «Վստահ եմ, որ Դուք կարևոր ներդրում կունենաք և կնպաստեք երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»: Միրզոյանը շնորհավորեց դեսպանին երեկ՝ մայիսի 25-ին, Արգենտինայում նշվող ազգային տոներից մեկի՝ Մայիսյան հեղափոխության օրվա առթիվ:

ԱԺ նախագահի խոսքով` չնայած աշխարհագրական մեծ հեռավորությանը` երկու երկրների միջև հարաբերությունները բարեկամական են, առկա է կառուցողական քաղաքական երկխոսություն: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարևորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

«Պարոն դեսպան, Դուք Հայաստանում եք մեզ համար չափազանց ծանր ժամանակահատվածում: Գիտեք, որ նախորդ աշնանը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և վարձկանների ներգրավմամբ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները, օգտագործելով արգելված զինատեսակներ: Արդյունքում՝ թեև հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնևյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին՝ կեղծ քրեական գործեր հարուցելով վերջիններիս նկատմամբ: Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ իրենց ձայնը բարձրացնեն և միջամտեն այս հարցին»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը և ագրեսիվ հակահայկական հայտարարություններն ու գործողությունները, ինչը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը երբևէ չի կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում. «Մեր համոզմամբ՝ ԼՂ-ի հայ բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել բացառապես նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»:

Միրզոյանը նաև անդրադարձավ ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինվորների ներխուժմանը և դրա վերաբերյալ բազմաթիվ երկրների հայտարարություններին, ըստ որոնց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող կասկածի տակ դրվել, և ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշեց, որ Հայաստանը Արգենտինայի համար կարևոր երկիր է՝ հատկապես հաշվի առնելով մեծաթիվ հայկական համայնքի ներկայությունը: Դեսպանը վերահաստատեց Արգենտինայի դիրքորոշումն առ այն, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով. «Անպայման պետք է հարգել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, համապատասխան կոնվենցիայի դրույթները»:

Հանդիպման ավարտին դեսպանը Արարատ Միրզոյանին փոխանցեց Արգենտինայի նախագահի և արտաքին հարաբերությունների նախարարի ուղերձները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

BACK_TO_TOP