10:37 27.05.2021
Բելառուսում Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքը և ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչի և նրա ընկերուհի, խմբագիր Սոֆյա Սապեգայի ձերբակալությունը շարունակում է գտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
TASS գործակալության փոխանցմամբ՝ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Լիտվան, Սլովակիան, Լեհաստանը արգելել են բելառուսական պետական ավիաընկերության թռիչքներն իրենց օդային տարածքով։
ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Բելառուս՝ ձերբակալման վտանգի պատճառով։
Իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 6 անդամները՝ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Էստոնիան, ինչպես նաև Բելգիան և Գերմանիան Բելառուսում իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքը գնահատել են որպես «սպառնալիք եվրոպական անվտանգությանը»։ Նրանք պահանջել են ազատ արձակել Պրոտասևիչին և Սապեգային, նաև հայտարարել են, որ կհասնեն նրան, որ Բելառուսը պատասխանատվություն կրի տեղի ունեցած միջադեպի համար։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ինքնաթիռի վայրէջքի հետ կապված Մինսկի գործողությունները եղել են օրինական։ Մոսկվան էլ իր հերթին հայտնել է, որ պատճառ չի տեսնում՝ չհավատալու Լուկաշենկոյի բացատրություններին։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Բելառուսի օդային տարածքով Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում, որտեղ ձերբակալվել էին ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ ՌԴ քաղաքացի Սոֆյա Սապեգան։
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...