15:46 27.05.2021
Բելառուսի հարցի շուրջ Եվրամիությունը պետք է կապ պահպանի Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան կարող է ազդել Մինսկի վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Լիսաբոնում եվրոպացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
«Իհարկե, կարևոր կլիներ այս թեմայով խոսել Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ իր կարծիքով, «առանց Ռուսաստանի աջակցության՝ Լուկաշենկոն Բելառուսում ապագա չունի»:
Մաասը նաև նշել է, որ միևնույն ժամանակ Մինսկի առնչությամբ «հարկավոր է հստակ արտահայտել սպասելիքները»։ Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ ԵՄ-ն կգնահատի՝ արդյոք Բելառուսի դեմ արդեն ընդունված և համաձայնեցված պատժամիջոցների փաթեթները հետևանքներ կունենան:
«Եթե ոչ, ապա մենք պետք է նկատի ունենանք, սա կլինի մեծ և երկարաժամկետ պատժամիջոցների պարույրի միայն սկիզբը։ Մենք չենք կարող բավարարվել փոքր քայլերով»,- ասել է Մաասը՝ շեշտելով, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Բելառուսն ազատ կարձակի բոլոր քաղբանտարկյալներին:
Երկուշաբթի երեկոյան ԵՄ գագաթնաժողովը որոշում էր կայացրել արտակարգ կարգով նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ, պահանջել էր ազատ արձակել ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը կոչ էր արել հետաքննել ինքնաթիռի հարկադիր վայրէջքի միջադեպը Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի խախտման, ինչպես նաև օդանավի և նրա ուղևորների անվտանգության համար ռիսկեր ստեղծելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Բելառուսի օդային տարածքով Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում, որտեղ ձերբակալվել էին ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ ՌԴ քաղաքացի Սոֆյա Սապեգան։
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...