Գիտնականները հայտնել են բարձր խոլեստերինի նոր վտանգի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

Գիտնականները հայտնել են բարձր խոլեստերինի նոր վտանգի մասին

23:40 06.06.2021

Գիտնականները պարզել են, որ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կապված է անոթային դեմենցիայի զարգացման վտանգի հետ, ինչը հանգեցնում է Ալցհեյմերի հիվանդության և դեմենցիայի այլ ձևերի զարգացմանը, և դա բնորոշ է հիմնականում տղամարդկանց: Ուսումնասիրությունը հրապարակված է PLOS Medicine ամսագրում:

Բժիշկները գիտեն, որ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները հիվանդների մոտ հաճախ ուղեկցվում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմամբ, բայց թե ինչպես են այս երկու գործոնները միմյանց հետ կապված, դեռ հայտնի չէ:

Պարզելու համար, թե ինչպես է բարձր խոլեստերինը կապված արագ զարգացող դեմենցիայի հետ, Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Նիդեռլանդների հետազոտողները վերլուծել են երկու խոշոր հեռանկարային ուսումնասիրությունների ավելի քան 1800 մասնակիցների տվյալները։

Առաջին փուլում հեղինակները պարզել են, որ դեմենցիայի զարգացման մեջ առանցքային դեր ունեն խոլեստերինի, այսպես կոչված, կատաբոլիզմի խանգարումները: Նման խանգարումները բնորոշ են Ալցհեյմերի հիվանդությամբ և անոթային դեմենցիայով տառապող հիվանդներին: Հետագայում հետազոտողները Մեծ Բրիտանիայի ընդհանուր պրակտիկ կլինիկաներում ավելի քան 26,000 հիվանդների վրա ստուգել են, թե արդյոք խոլեստերինային դեղամիջոցների ազդեցությունը, որոնք արգելափակում են լեղաթթուների կլանումը արյան մեջ, կապված են դեմենցիայի առաջնային ախտանշանների հետ:

Հետազոտողները պարզել են, որ լեղաթթուն արգելափակող դեղամիջոցների մեծ չափաբաժինների դեպքում անոթային դեմենցիայի ռիսկը մեծանում է, բայց՝ միայն տղամարդկանց մոտ:

Հեղինակները հաստատել են իրենց եզրահանգումները, որ Ալցհեյմերի հիվանդություն ունեցած մահացած հիվանդների դիահերձմամբ ստացված 29 նմուշների վրա որ նրանց ուղեղում ավելացնում են մաղձաթթուները:

«Արդյունքներն ավելի ամրապնդելու համար մենք այժմ ստուգում ենք, թե այլ հիվանդությունների բուժման համար հաստատված այն դեղամիջոցները, որոնք կարող են շտկել ուղեղի լեղաթթվային ազդանշանային փոխանցումնեի խանգարումները, դառնալ Ալցհեյմերի հիվանդության և դրան զուգահեռ դեմենցիայի բուժման նոր մեթոդ», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Այս աշխատանքն իրականացվում է «Ալցհեյմերի հիվանդության արդյունավետ բուժման համար դեղերի վերապրոֆիլավորում» (DREAM) նախագծի շրջանակներում:

Հեղինակները հույս ունեն, որ այս արդյունքները հիմք կդնեն նոր բուժական միջոցների զարգացմանը, բայց նշում են, որ մինչ այդ անհրաժեշտ են ավելի շատ փորձարարական հետազոտություններ՝ դեմենցիայի դեպքում խոլեստերինի քայքայման դերն ավելի լավ հասկանալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP