Մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ կասկածում, թե օրգանիզմի համար ջուրը որքան կարևոր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+20.09 oC

Մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ կասկածում, թե օրգանիզմի համար ջուրը որքան կարևոր է

22:40 06.06.2021

Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության դաշնային հետազոտական ​​կենտրոնի թերապևտ Յուլիա Կոչանովան հիշեցնում է. «Մարդու մարմինը 70%-ով կազմված է ջրից. բոլոր օրգանները՝ արյունը, հոդերն ու մկանները կազմված են ջրից, ուստի ջուրը կենսական նշանակություն ունի մարդու համար: Հեղուկի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս պահպանել երիտասարդությունը, գեղեցկությունն ու օրգանիզմի առողջությունը: Ջուրը կատարում է մեծ թվով կարևոր գործառույթներ, օրինակ՝ այն սննդանյութերի, հորմոնների, տարբեր օրգաններին և համակարգերին թթվածնի հաղորդող է, մասնակցում է ջերմակարգավորման գործընթացներին, մարսողական հյութի և հոդերի հեղուկի մեջ է, բարձրացնում է մաշկի տոնուսը, խոնավեցնում է լորձաթաղանթները և մաքրում օրգանիզմը թունավոր նյութերից:

Բացի այդ, ջուրը բարելավում է երիկամների աշխատանքը և կարգավորում մարսողությունը, նպաստում է սննդի ավելի լավ կլանմանը: Շատ հեղուկ խմելը բարելավում է արյան շրջանառությունը, ամրացնում և պաշտպանում է հոդերը: Բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կարգավորում ճնշումը արյան անոթներում: Բացի այդ, ջուրը պայքարում է հոգնածության դեմ, ավելացնում էներգիան և կանխում կնճիռների առաջացումը:

Ջրազրկումը բացասաբար է ազդում հոդերի վիճակի վրա, օրգանիզմում ջրի պակասի դեպքում հաճախ արթրիտ է զարգանում: Բացի այդ, ջրազրկումը կարող է հանգեցնել օրգանիզմի թունավորմանը և նյութափոխանակության դանդաղեցմանը, նպաստել քրոնիկական հոգնածության առաջացմանը, հրահրել քրոնիկ հիվանդությունների, դեպրեսիվ վիճակների զարգացում, խաթարել ներքին օրգանների աշխատանքը (հատկապես էնդոկրին, մարսողական և վերարտադրողական համակարգեր)»:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր օրվա համար ջրի օրական նորման որոշվում է անհատապես: Գոյություն ունեն սեռի, մարմնի քաշի, ֆիզիկական ակտիվության մակարդակի և այլնի հիման վրա  ամենօրյա հեղուկի հաշվարկման տարբեր բանաձևեր: Կոչանովան նշում է, որ ամենապարզ հաշվարկը կատարվում է ըստ հետևյալ բանաձևի. տղամարդկանց համար՝ 35 միլիլիտր բազմապատկած մարմնի քաշով, կանանց համար՝ 35 միլիլիտր բազմապատկած մարմնի քաշով: Այսպիսով՝ 60 կիլոգրամ քաշ ունեցող կնոջ համար օրական ջրի ընդունումը կազմում է 2.1 լիտր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP