Իրանի նախագահը հայտնել է ՌԴ-ի մասնակցությամբ «Սիրիկ» ՋԷԿ-ի կառուցման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

Իրանի նախագահը հայտնել է ՌԴ-ի մասնակցությամբ «Սիրիկ» ՋԷԿ-ի կառուցման մասին

15:37 10.06.2021

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում մեկնարկել է «Սիրիկ» ջերմային էլեկտրակայանի (ՋԷԿ) ստեղծման նախագծի իրականացումը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Արարողությունը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

«Մենք սկսում ենք «Սիրիկ» ՋԷԿ-ի նախագծի իրագործումը»,- ասել է նախագահը:

Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել էր, որ շուտով օբյեկտում աշխատանքները կմեկնարկեն և նշել էր, որ ՋԷԿ-ի հզորությունը կկազմի 1400 մեգավատ:

«Էլեկտրակայանը կապահովի էլեկտրական ցանցերի կայուն աշխատանքը Իրանի հարավում և հարավ-արևելքում»,- հավելել էր Արդաքանյանը:

Ռոհանին նաև նշել է, որ Ռուսաստանը Իրանի համար շատ կարևոր հարևան է, և երկկողմ համագործակցությունը շահավետ է երկու երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար։ Իրանի նախագահը շեշտել է Իրանի և Ռուսաստանի համագործակցության կարևորությունը Սիրիայի, Ադրբեջանի, Կովկասի և Եվրասիական տնտեսական միության հարցով։

2020-ի հոկտեմբերի 31-ին «Սիրիկ» ՋԷԿ-ի ծրագրի ղեկավար Բեհնամ Հաեֆինեժադը հայտարարել էր, որ իրանական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսաստանյան նոր կապալառուի հետ Հորմոզգանում էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Նա ասել էր, որ «շուտով կսկսվի այս նախագծի իրականացումը ռուսական պետական վարկի ներգրավմամբ»: Հաեֆինեժադը հավելել էր, որ «այս նախագծի համար պահանջվող վարկի գումարը 1,4 միլիարդ եվրո է»:

«Սիրիկ» ՋԷԿ-ի շինհրապարակի բացման արարողությունը տեղի է ունեցել 2017-ի փետրվարին՝ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի ներկայությամբ: Նախագծի իրականացման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի միջև՝ 2015-ի նոյեմբերին Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:43 21.08.2025

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

15:35 21.08.2025

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

Սկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

15:28 21.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

15:22 21.08.2025

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

15:15 21.08.2025

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

15:07 21.08.2025

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...

BACK_TO_TOP