Պուտինը խոսել է իր իրավահաջորդի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Պուտինը խոսել է իր իրավահաջորդի մասին

22:48 14.06.2021

Ռուսաստանում մեկ ժամվա ընթացքում ոչինչ չի փլուզվի, երբ երկրում փոխվի նախագահը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Պուտինը խոսել է 2000-ականներին Ռուսաստանում տիրող ծանր վիճակի մասին՝ նշելով, որ այս ընթացքում շատ բան է փոխվել։

«Հիմա իրավիճակն այլ է։ Հիմա շատ խնդիրներ կան, բայց իրավիճակը բոլորովին այլ է: Մի օր հաստատ իմ փոխարեն կգա մեկ այլ անձ: Եվ ինչո՞ւ պետք է փլուզվի այս ամենը: Մենք պայքարել ենք միջազգային ահաբեկչության դեմ, փառք Աստծո, մենք արմատախիլ ենք արել այն: Դա պետք է նորից վերակենդանանա՞: Կարծում եմ`ոչ: Այլ հարց է, որ քաղաքական ասպարեզում կարող են հայտնվել տարբեր մարդիկ՝ տարբեր հայացքներով։ Շատ լավ է։ Գիտեք, ես այնքան եմ իմ ճակատագիրը կապել երկրի ճակատագրի հետ, որ ինձ համար այլ կյանք չկա, չկա ավելի նշանակալից խնդիր, քան Ռուսաստանի ուժեղացումը»,-ասել է Պուտինը:

Պուտինը վստահեցրել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի աջակցի այնպիսի մարդու, որը նվիրված է երկրին, պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի՝ անկախ իր հանդեպ վերաբերմունքից։

«Եթե տեսնեմ, որ մարդը, նույնիսկ եթե նա քննադատաբար է վերաբերվում իմ գործունեության որոշ ոլորտների, բայց եթե տեսնեմ, որ նա կառուցողական հայացքներ ունեցող անձնավորություն է, նվիրված է երկրին, պատրաստ է հայրենիքի զոհասեղանին դնել ոչ թե պարզապես տարիները, այլ իր ամբողջ կյանքը, անկախ նրանից, թե ինչպես է նա վերաբերվում ինձ անձամբ, ես կանեմ ամեն ինչ, որ նման մարդիկ աջակցություն ստանան»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ վաղ թե ուշ բոլորին փոխարինող կգտնվի:

«Դա բնական, կենսաբանական գործընթաց է՝ բոլորիս էլ փոխարինող կգտնվի՝ թե՛ Ձեզ՝ Ձեր տեղում, թե՛ ինձ՝ իմ տեղում։ Բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանի պետականության, Ռուսաստանի տնտեսության և քաղաքական համակարգի հիմքերը կլինեն այնպիսին, որ այն ամուր կկանգնի ոտքերի վրա և վստահ կնայի ապագային»,-ասել է ՌԴ նախագահը:

Լրագրողը նաև հարցրել է՝ արդյոք Պուտինն իր ապագա իրավահաջորդից պաշտպանության անձնական երաշխիքներ կակնկալի, ինչպիսին ժամանակին ինքն էր առաջարկել պաշտոնաթող նախագահ Բորիս Ելցինին:

«Ես նույնիսկ չեմ մտածում այդ մասին, դրանք ընդհանուր առմամբ երրորդական նշանակության հարցեր են։ Ամենակարևորը երկրի ու ժողովրդի ճակատագիրն է», – եզրափակել է Պուտինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

22:47 10.05.2025

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

22:37 10.05.2025

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական ​​եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

22:30 10.05.2025

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

22:12 10.05.2025

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP