18:27 17.06.2021
Մոսկվայի իշխանությունները հավանություն են տվել գործարար համայնքի առաջարկին՝ առանց աշխատավարձ վճարելու հեռացնել աշխատանքից ձեռնարկությունների այն աշխատակիցներին, որոնք հրաժարվել են պատվաստումից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքի ռեստորանային բիզնեսի ոլորտում լիազորված Սերգեյ Միրոնովը Մոսկվայի իշխանությունների հետ հանդիպումից հետո:
«Մենք քննարկեցինք աշխատողների հետ կապված իրավիճակը. կարո՞ղ ենք արդյոք նրանց հեռացնել, եթե նրանք հրաժարվեն պատվաստվելուց: Մենք մեկնաբանություն ստացանք, որ առանց աշխատավարձ վճարելու կարող ենք հեռացնել, և մենք (ձեռնարկատերերս – խմբ.) չենք պատժվի՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը»,- ասել է նա:
Ավելի վաղ Մոսկվայի գլխավոր սանիտարական բժիշկը հրահանգել էր պատվաստել աշխատող քաղաքացիների 60%-ին: Խոսքը առևտրի, ծառայությունների, հասարակական սննդի, բնակարանային և կոմունալ ծառայությունների, տրանսպորտի, կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, ինչպես նաև գեղեցկության սրահների, ֆիթնես ակումբների, թատրոնների, կինոթատրոնների, համերգասրահների և այլ ոլորտների ձեռնարկությունների աշխատակիցների մասին է:
Գործակալությունը հաղորդում է, որ անհատ ձեռնարկատերերի համար աշխատողների պատվաստման պահանջը չկատարելու համար տուգանքը կկազմի մինչև 50 հազար ռուբլի, կազմակերպությունների համար՝ մինչև 300 հազար ռուբլի: Կրկնակի խախտումները կարող են հանգեցնել պատժամիջոցների մինչև 1 միլիոն ռուբլու չափով կամ աշխատանքի դադարեցման գրեթե երեք ամսով, ասել է գլխավոր վերահսկողության վարչության ղեկավար Եվգենի Դանչիկովը:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...