ԱԱԾ-ն բացահայտել է մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.73 oC

ԱԱԾ-ն բացահայտել է մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը

10:12 28.06.2021

ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Թ-ն համաքաղաքացի Հ.Մ-ին պատվիրել է որոշակի գումարի դիմաց ավտոմեքենայով մեկնել հայ-իրանական սահման, իր ծանոթ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ստանալ Իրանից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները, դրանք փոխադրել Հրազդան քաղաք և հանձնել իրեն: Նշված անձնավորությունը մեկնել է Սյունիքի մարզի Ագարակ բնակավայր՝ հեռախոսային խոսակցությունների միջոցով թմրամիջոցի փոխանցման վերաբերյալ անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերելով հայ-իրանական սահմանի հարևանությամբ՝ իրանական կողմում բնակվող հանցակցի հետ: 2021 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, պետական սահմանին հարող տարածքում ստանալով իրանական կողմից տվյալ պահին մաքսանենգությամբ ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 743 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներով փաթեթը՝ օժանդակող անձնավորությունը պատվիրատու Խ. Թ-ին հանձնելու նպատակով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Եղեգնաձոր քաղաքում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում նշված ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել ու վերցվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցները:

Մեկ այլ դեպքում, ՀՀ քաղաքացի Ա. Ա-ն, գտնվելով Իսպանիայի Թագավորությունում, շահույթ ստանալու համար ՀՀ-ում վաճառելու, ինչպես նաև այլ անձանց փոխանցելու եղանակով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 57 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի հունիսի 22-ին մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ քողարկված ձևով պահելով իր մոտ և Բարսելոնա-Վարշավա-Երևան ավիաչվերթով բերելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և վերցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործերով հիշյալ երեք անձինք ձերբակալվել են, իսկ հետագայում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-ի

09:25 22.08.2025

Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-ի

Կոլումբիայի Սանտյագո դե Կալի քաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ Անտիոքիա դեպարտամենտում՝ ևս 12-ը՝ տարբեր ապստամբների կողմից իրականացված հարձակումների հետևանքով, ըստ երկրի իշխանությունների թարմացված տվյալների։ «Կալիի առողջապահության նախարարությունը հայտնում է 65 վիրավորի և վեց մահացածի մասին», – ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի բլոգում H-ում հրապարակված գրառման մեջ։ Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մոտ ահաբեկչական […] ...

Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի

09:15 22.08.2025

Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:08 22.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...

Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

09:00 22.08.2025

Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 21-ին, ժամը 14։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

23:12 21.08.2025

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

Թուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

BACK_TO_TOP